top of page
  • Writer's pictureՆերսեհ

Գիտե՞ք, թե,,, Պարկավոր Գայլ


Պարկավոր գայլը (նաև Թասմանյան գայլ կամ տիլացին), անհետացած պարկավոր-ների դասի կաթնասուն կենդանի է։

Պարկավոր գայլերը ապրել են Ավստրալ-իայում, դրա մասին հիշատակվում է դեռ-ևս մ.թ.ա. 1000 թ. սկսած:

Երբ առաջին հետազոտողները եկան Ավ-ստրալիա, այս կենդանիները արդեն շատ քիչ էին մնացել Թասմանիա կղզում։ Պար-կավոր գայլերի մասին առաջին եվրոպացիների պահպանված տվյալները վերաբերվում են 1642 թ., երբ Աբել Տասմանը հասավ Տասմանիա։ Նրա խմբի անդամները հայտնեցին անծանոթ վայրի կենդանիների հետքի մասին, որոնք նման էին վագրի հետքերի։ 1772 թ. Մարկ Ջոզեֆ դյու Ֆրենը հայտարարում է, որ տեսել է վագրակատուի նման անծանոթ կենդանու։ Առաջին պաշտոնական տեղեկությունը վերաբերվում է 1792 թ. մայիսի 13-ին, երբ ֆրանսիացի բնագետ Ժակ Լաբիլարդիերը նշում է կատարում իր մատյանում այս կենդանու մասին։ Միայն 1805 թ. Ուիլյամ Պետերսոնը, Տասմանիա փոխնահանգապետը Sydney Gazette թերթի համար ուղարկում է պարկավոր գայլի մանրամասն նկարագրու-թյունը:

Պարկավոր գայլը ամենամեծ գիշատիչ պարկավոր կենդանին է եղել։ Արտաքինից նրան կարելի է նմանեցնել շան կամ գայլի։ Պարկավոր կենդանիներից այն էականորեն տար-բերվել է իր մարմնի կազմվածքով։

Պարկավոր գայլի երկարությունը 100 - 130 սմ է, իսկ պոչի հետ միասին մինչև 180 սմ։ Բարձրությունը մինչև 60 սմ, քաշը 20-25 կգ։

Պարկավոր գայլերը սկզբում ապրում էին Ավստրալիա մայրցամաքում և Նոր Գվինեա-յում։ Մոտավորապես 3000 տարի առաջ այս կենդանիները դինգո շների կողմից, որոնց արդեն վարժեցնում էին աբորիգենները, դուրս մղեցին բուն Ավստրալիայից և նրանք արդեն ապրում էին միայն Տասմանիայում, որտեղ դինգոներ չկային։ 18-րդ դարից մինչև 19-րդ դարի առաջին կեսերը պարկավոր գայլերը լայնորեն տարածված էին ամբողջ Տասմանիայում, մինչև այն ժամանակ երբ 19-րդ դարի 30-ական թթ. ֆերմերները նրանց սկսեցին զանգվածաբար ոչնչացնել, քանի որ նրանք վտանգ էին ներկայացնում բոլոր ընտանի կենդանիների համար։

Դրա հետևանքով արդեն 1860-ական թթ. սկսած պարկավոր գայլերը պահպանվել էին կղզու միայն դժվարամատչելի վայրերում։ Իսկ 20-րդ դարի սկզբին արդեն նրանց քանա-կը սկսեց խիստ պակասել, երբ Տասմանիայում տարածվեց կենդանիների վարակ։ Սա-կայն երբ 1928 թ. օրենք ընդունվեց Տասմանիայի կենդանական աշխարհի պահպանու-թյան մասին, պարկավոր գայլը չներառվեց պահպանվող կենդանիների ցանկում։ Վերջին վայրի պարկավոր գայլը սպանվեց 1930 թ. մայիսի 13-ին, իսկ 1936 թ. Ավստրալիայի Հոբարտ քաղաքի կենդանաբանական այգիներից մեկում սատկեց վերջին պարկավոր գայլը։

25 views0 comments
Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page