top of page
  • Writer's pictureՆերսեհ

Գիտե՞ք, թե,,, Պետրոս Առաջինի ընտանիքը


Պետրոս Առաջինն առաջին անգամ ա-մուսնացել է 17 տարեկան հասակում՝ մոր պնդմամբ կնության առնելով Եվդո-կիա Լոպուխինային 1689 թվականին։ Մեկ տարի անց ծնվել է նրանց որդին՝ Ալեքսեյը, որը դաստիարակվել է մոր մոտ և մնացել օտար հոր բարեփոխում-ների համար շարժիչ ուժ հանդիսացող գաղափարներին։ Պետրոս Առաջինի ու Եվդոկիայի մյուս երեխաները մահացել են ծնվելուց կարճ ժամանակ հետո։ 1698 թվականին պարզվել է, որ Եվդոկիա Լո-պուխինան մասնակցություն է ունեցել ստրելեցների խռովությանը, որի նպա-տակն էր գահ բարձրացնել նրա որդուն՝ Ալեքսեյին, ինչի պատճառով նա աքսոր-վել է Պոկրովսկի վանք։

Ալեքսեյ Պետրովիչը, որ ռուսական գահի պաշտոնական ժառանգորդն էր, քննա-դատել է հոր կատարած վերափոխումները և ի վերջո իր կնոջ (Շառլոտա Բրաունշվեյգս-կայա) ազգականի՝ Կարլ VI կայսեր հովանավորությամբ փախել է Վիեննա, որտեղ փնտրել է օգնություն հորը գահընկեց անելու համար։ 1717 թվականին Ալեքսեյ Պետ-րովիչին համոզել են վերադառնալ տուն, որտեղ նա կալանավորվել է։ 1718 թվականի հունիսի 24-ին (հուլիսի 5) Գերագույն դատարանը, որ կազմված էր 127 մարդուց, մահ-վան է դատապարտել Ալեքսեյին՝ նրան մեղավոր ճանաչելով պետական դավաճանու-թյան մեջ։ 1718 թվականի հունիսի 26-ին (հուլիսի 7) Ալեքսեյը մահացել է Պետրոպավ-լովյան ամրոցում, նախքան ի կատար կածվեր դատավճիռը։ Նրա մահվան պատճառ-ները ստույգ հայտնի չեն։ Արքայադուստր Շառլոտա Բրաունշվեյգսկայայի հետ ամուս-նությունից նա ուներ մեկ որդի՝ Պետրոս (Պյոտր) Ալեքսեևիչը (1715-1730), որ 1727 թվա-կանին դարձել է կայսր Պետրոս II անունով, և մեկ դուստր՝ Նատալյա Ալեքսեևնան (1714-1728)։

1703 թվականին Պետրոս Առաջինը հանդիպել է տասնիննամյա Կատերինային (նախ-քան ամուսնությունը՝ Մարթա Սամուիլովնա Սկավրոնսկայա, դրագուն Իոհան Կրուզեի այրին), որ գերեվարվել էր ռուսական զորքերի կողմից որպես ռազմական ավար շվեդա-կան Մարիենբուրգ ամրոցի գրավման ժամանակ։ Պետրոս Առաջին մերձբալթյան գյուղա-ցիական ընտանիքից սերող նախկին աղախնին վերցրել է Ալեքսանդր Մենշիկովից և դարձրել իր սիրուհին։ 1704 թվականին Կատերինան ունեցել է իր առաջնեկին՝ Պետրո-սին, իսկ հաջորդ տարի՝ Պավելին (շուտով երկուսն է մահացել են)։ Դեռ Պետրոս Առա-ջինի հետ օրինական ամուսնությունից առաջ ծնվել են նրանց դուստրերը՝ Աննան (1708) և Ելիզավետան (1709)։ Վերջինս հետագայում դարձել է կայսրուհի (իշխել է 1741-1761 թվականներին)։ Միայն Կատերինան է կարողացել ազդել Պետրոս Առաջինի վրա նրա զայրույթի պահերին, կարողացել է քնքշությամբ ու համբերատար ուշադրությամբ մեղ-մացնել Պետրոս Առաջինի գլխացավերի նոպաները։ Կատերինայի ձայնը հանգստացրել է Պետրոս Առաջինին, հետո նա «նստեցրել է նրան ու բռնել, փաղաքշանքով, նրա գլխից՝ թեթևակիորեն սանրելով։ Դա նրա վրա կախարդական ազդեցություն է թողել, և նա քնել է մի քանի րոպեում։ Նրա քունը չխանգարելու համար նա բռնել է նրա գլուխն իր կրծքի վրա՝ անշարժ նստելով երկու կամ երեք ժամ։ Դրանից հետո նա արթնացել է բոլորովին թարմացած ու աշխույժ»։

Պետրոս Առաջինի և Եկատերինա Ալեքսեևնայի պաշտոնական պսակադրությունը տեղի է ունեցել 1712 թվականի փետրվարի 19-ին (մարտի 2)՝ Պրուտի արշավանքից վերադառ-նալուց կարճ ժամանակ հետո։ 1724 թվականին Պետրոս Առաջինը Եկատերինային թա-գադրել է որպես կայսրուհի և իր իշխանակից։ Եկատերինան ունեցել է տասնմեկ երե-խա, սակայն նրանց մեծ մասը մահացել է մանկության տարիներին. բացառություն են կազմել Աննան և Ելիզավետան։

1925 թվականի հունվարին Պետրոս Առաջինի մահվանից հետո Եկատերինա Ալեքսեև-նան ծառայողական վերնախավի ու գվարդիական գնդերի աջակցությամբ դարձել է Ռու-սական կայսրության առաջին իշխող կայսրուհին՝ ստանալով Եկատերինա I անունը, սակայն կառավարել է ոչ երկար ժամանակ և մահացել 1727 թվականին, ինչից հետո գահին բազմել է Պյոտր Ալեքսեևիչը։

Պետրոս Առաջինի առաջին կինը՝ Եվդոկիա Լոպուխինան, մահացել է 1731 թվականին՝ հասցնելով տեսնել իր թոռան՝ Պյոտր Ալեքսեևիչի գահակալումը։

19 views0 comments
Հետևեք մեզ
facebook-ում