Ներսեհ
Գիտե՞ք, թե,,, Պեր Լաշեզ գերեզմանատունը Փարիզում

Պեր Լաշեզը (ֆր.՝ Cimetière du Père-Lachaise. պաշտոնական անունը՝ ֆր.՝ cimetière de l'Est, «Արևելյան գերեզմա-նատուն»), Փարիզի ամենամեծ և ամե-նահայտնի գերեզմանատունն է։
Լյուդովիկոս 14–րդ թագավորը իր խոս-տովանահորը՝ Ֆրանսուա դը Էստ դե Լա Շեզին նվիրեց Մոն–Լուի կալվածքը։ Մոտ 100 տարի անց քաղաքապետարա-նը այդ հողերը տրամադրեց գերեզմանատանը, իսկ քանի որ սենյոր դը Լա Շեզին տնա-վարի Պեռ Լաշեզ, այսինքն Հայրիկ Լաշեզ էին անվանում, այդ անվանումն էլ հետո անցավ գերեզմանատանը։
Պեր Լաշեզի գերեզմանատանը իրենց վերջին հանգրվանն են գտել Մոլիերը, Ժան դը Լա-ֆոնտենը, Օսկար Ուայլդը, Օնորե դը Բալզակը, Անրի Ռենիեն, Ժորժ Բիզեն, Ֆրեդերիկ Շոպենը, Ջիմ Մորիսոնը, Իվ Մոնտանը, Մարիա Կալլասը, Ամեդեո Մոդիլիանին, Էդիթ Պիաֆը, Մարսել Պրուստը և ուրիշներ։
Հայերից այնտեղ թաղված են հասարակական գործիչներ և գրողներ՝ Գրիգոր Օտյանը, Մինաս Չերազը, Ռուբեն Տեր-Մինասյանը և ուրիշներ։ Մինչև 2000 թվականը թաղված է եղել նաև Անդրանիկ Օզանյանը։