top of page
  • Writer's pictureՆերսեհ

Գիտե՞ք, թե,,, Ջաբրայիլ


Մակար եպիսկոպոս Բարխուդարյանցը 1895 թ. իր «Արցախ» գրքում Ջաբրայիլի մասին գրում է. «Քաղաքի երկու կող-մերն ձորակներ են: Դիրքն նայում է Երասխ գետին, որի հեռավորությունն գուցե փոքր ինչ ավելի լինի մի մղոնից: Բնակիչք հայ, ռուս և թուրք - հավաքա-ծու են: Ինչ քաղաքական հաստատու-թյուն որ ունի Ղազախ քաղաքն - դա-տարաններ, փոշտ, հեռագիր, ևն. նույնը ունի և Ջաբրայիլս. և ի վերա այսր ամենայնի ունի և մաքսատուն, ուր առնում են Պարսկաստանից բերված ապրանքների մաքսը. կան նաև սահմանապահ ռուս զորք և կոզակներ, շուկա և բազմաթիվ ծառայողներ: Օդն և կլիման անախորժ և ծանր ամռան, ջուրն ականի է և ոչ աղբյուրի: Քահանան գալիս է Նոր-Առաքել գյուղից: Հայք ունին 20 ծուխ:

Ջաբրայիլից բավական ներքև Երասխի ձախ եզերքներում կան հայկական ավերակ գյուղատեղիներ, հանգստարաններ և եկեղեցիների հետքեր: Հայոց և Աղվանից թագավորությանց կենդանության ժամանակ շեն եղած են և խիտառխիտ հայկական բազմամարդ գյուղերով լի գավառիս բոլոր կողմերն. իսկ այժմ գյուղերից շատերն ավերակ են և շատերն մահմեդականաբնակ»:

23 views0 comments
Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page