top of page
  • Writer's pictureՆերսեհ

Գիտե՞ք, թե,,, Ջորդանո Բրոնոյին այրել են 1600 թ. այս օրը՝ փետրվարի 17-ին


Ջորդանո Բրունոյի հուշարձանը Հռոմում

Իտալացի հոգևորական, փիլիսոփա, գիտնական, աստղագետ, գրող Ջորդա-նո Բրունոն Վերածննդի դարաշրջանի մեծ մտածողներից և բանաստեղծներից մեկն էր: Այդ ժամանակ, ինչպես ասում էր այդ դարաշրջանի մտածող պատմա-բաններից մեկը՝ Բրունգոֆերը, «Հարու-թյուն առավ դարձյալ թաղվելու հազար-ամյակի ընթացքի մեջ, մարդկության խորը հիշողություններում և ավերված փլատակների տակ, հին մշակույթի, հա-րստացվող ճշմարտության հետազոտու-թյուններում, Հունաստանի և Հռոմի բա-րի և գեղեցիկ մեծարվեստ երկերում: Լաոկոոնի, Ապոլլոն Բելվեդերսկու և Վե-ներա բժշկության ուսանողուհու խումբը կրկին լույս աշխարհ եկավ, համարյա Հոմերոսի և Սոփոկլեսի, Պլատոնի, Ա-րիստոտելի և Հունաստանի ու Հռոմի ուրիշ բանաստեղծների և մտավորա-կանների տպագիր հրատարակման հետ։ Հայտնագործությանը հետևում է հայտնագործություն։ Մարդիկ ապրում էին ներքին մշտական հուզմունքների և տագնապների մեջ, հատուկ միայն այն դարաշրջանի, որում անգամ ի ծնե սա-կավաշնորք մարդիկ, հափշտակված նոր զգացումների հեղեղով, հստակորեն զգում էին, որ հինը մոտենում է վախճանին և որ, սկսվում է նոր զարգացում»։ Հենց այդպիսի դարաշրջանում հայտնվեց Բրունոն իր աշխարհայեցությամբ, մնալով միանգամայն հակասության մեջ տիրող մտքի և բարո-յականության կարգի հետ։

Իր հայացքների համար կաթոլիկ եկեղեցու կողմից դատապարտվել է որպես հերետիկոս և այրվել խարույկի վրա։

1600 թ. փետրվարի 17-ին հարյուր հազարավոր մարդիկ ձգտում էին (campo dei Fiori) խռնվել էին հարևան փողոցներում, որպեսզի դիտեն թափորը և Բրունոյի դատապար-տումը։ Բազմության միջից այդ մահապատիժը դիտում էր նաև Գասպար Շապպը: Վե-րադառնալով տուն, նա անմիջապես նամակ գրեց իր ընկերոջը նկարագրեց այդ այրումը, որը սարկաստիկ արտահայտությամբ,«Բրունոն տեղափոխվեց այն աշխարհը, որն ինքն է հնարել»: Այն որ այժմ ներկայացվում է մեզ ինչպես հերոսական մահ, ժամանակա-կիցների հայացքով ամոթալի մահապատիժ էր... «Մեկ հարյուրամյակում մահը մտածո-ղին դարձնում է ապագա դարերի համար անմահ»: «Կգա ժամանակը, երբ բոլորը կտես-նեն այն, ինչը հիմա դու տեսնում ես»:

Եվ, իրոք, արտահայտված այդ բառերում Բրունոյի հավատի արդարության հաղթանակը արդարացվեց նրա մահից երեք դար անց։ 1889 թվականի հունիսի 9-ին Հռոմում, Կամպո դե Ֆիորի campo dei Fiori-ում, այդ նույն տեղում, որտեղ այրել են նրան, կանգնեցվել է նրա մահարձան Էտտորե Ֆերրարի աշխատանքը, Իտալիայի ժամանակի լավագույն քանդակագործներից մեկը։

1889 թվականի փետրվարի 17-ին մեծ մտածողի մահապատժի օրը, Collegium Romanum-ում կազմակերպվել է նրա հիշատակի այնպիսի մեծարում, որը հազվադեպ փիլիսոփա-ներից որևէ մեկին բախտ կվիճակվեր։

8 views0 comments
Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page