Ներսեհ
Գիտե՞ք, թե,,, Ջուղան և ոչնչացված խաչքարերը

Նախիջևանը պատմական Հայաստանի մասն է եղել։ Այնտեղ զարգացած է եղել մշակույթը, որի վառ ապացույցն են հանդիսանում Ջուղայի հայկական գե-րեզմանոցի հազարավոր խաչքարերը։ Այժմ Նախիջևանը հայաթափված է և ապօրինաբար բռնակցված Ադրբեջանի Հանրապետությանը։
1921 թվականի մարտի 16-ին Խորհրդա-յին Ռուսաստանը և Թուրքիան Մոսկվա-յում կնքեցին պայմանագիր, ըստ որի Նախիջևանը հանձնվում էր Խորհրդա-յին Ադրբեջանի խնամակալությանը։ Մի-ջազգային իրավունքի տեսակետից դա միանշանակ ապօրինի պայմանագիր էր։ Երկու երկրներ իրենց իսկ կողմից ինքնիշխան ճանաչված մի երրորդ պետության տարածք հանձնում էին մի չորրորդ պետության՝ առանց նրանց մասնակցության և նույնիսկ կարծիքը հարցնելու։ Բայց սա դեռ ամենը չէ։ Տարածքը Ադրբեջանին հանձնվելուց հետո ոչնչացվեցին ՆԻՀ֊ի 219 եկեղեցիները և Ջու-ղայի միջնադարյա խաչքարերի գերեզմանոցը։

Վերջին բնաջնջման դեպքը եղել է 2005-2006 թվականներին, երբ ոչնչացվել է Ջուղա քաղաքի հայկական գերեզմա-նոցը իր հազարավոր խաչքարերի հետ։ Այնտեղ գտնվող խաչքարները ջարդված են եղել ծանր շինարարական տեխնի-կայի օգնությամբ, իսկ գերեզմանոցի ա-զատված տարածքը վերածվել է հրա-ձգարանի:
Դեռևս 1998 թվականից ՀՀ ԱԳ նախա-րարությունը դիմել է մշակույթի և մշա-կութային ժառանգության պահպանման միջազգային կազմակերպություններին` ահազանգելով Ջուղայի խաչքարերի ու տապանաքարերի ոչնչացման խնդրի մասին: Մասնավորապես, նամակներ են հղվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին ինչպես 1998 թ., այնպես էլ 2002 թ. և 2005 թ.` ներկայացնելով իրավիճակն ու կոչ անելով միջոցներ ձեռնարկել Նախի-ջևանի հայկական հուշարձանների դեմ մշակութային եղեռնին վերջ տալու ուղղությամբ:
Ջուղա քաղաքը, ըստ ավանդույթի, հիմնադրել է հայոց թագավոր Տիգրան Ա Երվանդ-յանը: Այն գտնվում էր Նախիջևանի մոտ, հայաբնակ հողերի կենտրոնում, որոնք տա-րածվում էին Քուր գետից մինչև Եփրատի և Տիգրիսի վերին հոսանքները: Ընդհուպ մինչև 1604 թվականը Ջուղան պահպանում էր իր առավելապես և նույնիսկ բացառիկ հայկական բնույթը։ Քաղաքի ծաղկումը ընկնում է 16-րդ դարի շրջանին, երբ որ նա դարձել էր միջազգային առևրտի կենտրոն, առավելապես մետաքսի։ Այդ ժամանակ քա-ղաքում կար 3 հազար տուն և 7 եկեղեցի։ 1603 թվականին բնակիչները ապշեցրել են պարսկական Աբաս Ա շահին իրենց տների ճոխությամբ, երբ որ նա վերցրեց այդ տա-րածքները թուրքերից։ 1604 թվականին Աբաս շահը հրաման է տվել բոլոր տեղի հայերին տեղափոխել Պարսկաստանի խորքերը, քանի որ նա վախենում էր, որ չի կարող պաշտ-պանի նոր գրավված Արևելյան Հայաստանի հողերը։
Ջուղայի ամբողջ բնակչությունը արտաբնակեցված է եղել, իսկ քաղաքը այրված։ Դրանից հետո քաղաքը մտել է իր անկման դարաշրջան։ 1812 թվականին անգլիացի մի ճանապարհորդ նշում է, որ ավերակներին մնացել են միայն 45 ընտանիք, բոլորն էլ հայեր:
Խաչքարերի գերեզմանոցը եղել է ամենահսկայական հուշարձաններից մեկը, որը մնացել էր հայկական Ջուղայից։