Ներսեհ
Գիտե՞ք, թե,,, Ռեալ Մադրիդը...

1897 թվականին ստեղծվեց Արքայական ֆուտ-բոլային ակումբը՝ դառնալով մադրիդյան ակում-բի հիմքը։ Սակայն ակումբի ստեղծման պաշտո-նական ամսաթիվը համարվում է 1902 թվականի մարտի 6-ը, երբ Պադրոս և Խուլիան Պալասիոս եղբայրների կողմից բացվեց Madrid Football Club ակումբը։ Երեք տարի հետո 1905 թվակա-նին, Մադրիդ ՖԱ-ն նվաճեց իր առաջին տիտղո-սը՝ հաղթելով Աթլետիկ Բիլբաոյին Իսպանիայի գավաթի եզրափակչում։ 1920 թվականի հունիսի 29-ին Իսպանիայի թագավոր Ալֆոնս XIII ակում-բին շնորհեց Արքայական տիտղոսը, ինչը իսպա-ներեն հնչում է Ռեալ։ Այստեղից է գալիս ակում-բի անվանումը՝ Ռեալ Մադրիդ։
Առաջին իսկ տարիներից թիմը առաջատարների շարքերում է եղել, և արդեն 1903-ին Ռեալը դուրս է գալիս Իսպանիայի գավաթի եզրափակիչ, որտեղ, սակայն, պարտվում է Ատլե-տիկ Բիլբաոյին: Մի քանի տարի անց հեղինակավոր այդ մրցանակը երկար տարիներ իր տեղը գտավ մադրիդյան ակումբում։ 1905-1908 թթ. Ռեալը չորս տարի անընդմեջ հաղ-թող ճանաչվեց Գավաթում։ Իսկ երկրի առաջնությունում, որն առաջին անգամ անց-կացվեց 1928 թվականին, թիմը երկու տարի անընդմեջ՝ 1932 և 1933 թվականներին, հաղթեց Պրիմերիայում։

Ռեալի վերելքը կարելի է համարել 1950-ական թվականները։ 1950-ական թվա-կանների կեսերին Եվրոպայում որոշե-ցին ստեղծել աշխարհամասի ֆուտբոլի ֆեդերացիա, որը կկարգավորեր ինչպես ակումբային, այնպես էլ հավաքականնե-րի մակարդակով առաջնություններ։ Եվ հենց Ռեալը դարձավ Եվրոպայի չեմ-պիոնների գավաթի անդրանիկ խաղար-կության հաղթողը 1954-55 թթ. մրցա-շրջանում։ Այդ ժամանակից սկսած թիմը 5 տարի շարունակ հաղթող ճանաչվեց հեղինակավոր այդ առաջնությունում։ Եվրոպական հաջողություններին զուգընթաց՝ ակումբը նաև անպարտելի էր Իսպանիայի ներքին առաջնությունում,1954-ից մինչև 1969 թթ-ը նրանք 12 անգամ չեմպիոն ճանաչվեցին երկրում։ Ռեալը 15 տարի անընդմեջ իրավունք ստացավ հանդես գալ Չեմպիոնների Լիգայում։ Առաջին անգամը, երբ նրանց չհաջողվեց մասնակցել Լիգային, եղավ 1970 թ-ին։ Ռեալի անպարտելի կազմում այդ ժա-մանակ հանդես էին գալիս Եվրոպայի լավագույն խաղացողները՝ Ալֆրեդո դի Ստեֆանո (Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստը 1957, 1959), ֆրանսիացի Ռայմոն Կոպան (1958 թվականի Ոսկե գնդակի դափնեկիր), հունգարՖերենց Պուշկաշը (1960 թվականի երկ-րորդ տեղ զբաղեցրած Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ), Ֆրանսիսկո Հենտոն։ 1960-ական թվականներին թիմ տեղափոխվեցին Խոսե Սանտամարիան, Ամանսիոն, Պիրին։ Երբ այս լեգենդար խաղացողները ավարտեցին իրենց կարիերան, Ռեալը կամաց-կամաց սկսեց զիջել իր դերքերը Եվրոպական ասպարեզում։
Հաջորդ վերելքին ակումբի երկրպագուներին պահանջվեց սպասել 20 տարի, երբ գլխա-վորությամբ Էմիլիո Բուտրագենիոյի թիմ եկան Միչելը, Ուգո Սանչեսը, Մանոլո Սանչեսը, Մարտին Վասկեսը և Միգել Պարդեսան։ Նրանք հաղթեցին անընդմեջ ՈՒԵՖԱ-ի գավա-թը (1984-ից 1986 թվականներ) և 5 անգամ դարձան Իսպանիայի չեմպիոն։