Ներսեհ
Գիտե՞ք, թե,,, Սաքսոֆոնը

Սաքսոֆոնը պարզ լեզվակավոր մետաղյա փողային գործիք է՝ կոնաձև փողով, ընդ-լայնված և դեպի վեր թեքված փողաբերա-նով։
Սաքսոֆոնների ընտանիքը նախագծվել է 1842 թվականին բելգիացի երաժշտական վարպետ Ադոլֆ Սաքսի կողմից և արտո-նագրվել է նրա կողմից չորս տարի անց։ 19-րդ դարի կեսերից սաքսոֆոնը գործածվում է փողային, հազվադեպ՝ սիմֆոնիկ նվագախմբում, ինչպես նաև որպես սոլո գործիք՝ նվագախմբի (անսամբլի) ուղեկցությամբ։ Հանդիսանում է ջազի և դրան հարակից ժան-րերի, ինչպես նաև էստրադային երաժշտության հիմնական գործիքներից մեկը։ Գոր-ծիքն ունի լիարժեք և հզոր հնչողություն, երգեցիկ տեմբր և մեծ տեխնիկական շարժու-նակություն։
Սաքսոֆոնների ընտանիքը բաղկացած է, հիմնականում, 7 գործիքից՝ սոպրանինո, սոպ-րանո, ալտ, տենոր, բարիտոն, բաս, կոնտրաբաս, որոնք ունեն հաջորդաբար մի-բեմոլ և սի-բեմոլ լարվածք (հանդիպում է նաև ֆա լարվածքի սոպրանինո)։ Որպես մենակատար առավել տարածված է ալտ սաքսոֆոնը։ Ունի թավ, հյութեղ, ինքնատիպ տեմբր, որ ավե-լի մոտիկ է փայտյա փողայիններին։ Հայտնի են սաքսոֆոնի համար գրված Կ․ Դեբյուսիի «Ռապսոդիան», Ա․ Գլազունովի, Է․ Հովհաննիսյանի կոնցերտները։ Սաքսոֆոնը ստեղծ-վել է Բելգիացի վարպետ Ադոլֆ Սաքսի կողմից 1840 ական թվականներին Ֆրանսիա-յում։ Ադոլֆ Սաքսը հանդիսանում է նաև պղնձյա փողային գործիքների ընտանիքի, Սաք-սոգոռների կառուցող։ Սաքսոֆոնի ցուպը (трость) և լկամը (мунштук) շատ նման են կլառնետի ցուպին և լկամին։ Սաքսոֆոնը համարվում է պղնձյա փողային և փայտայա փողային գործիքների միջանկյալ տեսակ (քանի որ Սաքսոֆոնը մետաղյա է իսկ ցուպը (трость) փայտյա)։ Սաքսոֆոնի հնչյունային տրված ծավալը 2,5 օկտավա է, բայց սաք-սոֆոնը հնարավորություն ունի բարձրանալ 5 օկտավայից ավել դեպի վեր ուղղությամբ։ Սաքսոֆոնը օգտագործվում է և կլասիկ և ջազային երաժշտության մեջ հիմնականում երկու ոլորտներում էլ սաքսոֆոնը գտնվում է մենակատարի դերում։ Այժմ Ֆրանսիայում այդ փողոցը որում ստեղծվել է սաքսոֆոնը կրում է Ադոլֆ Սաքսի անունը։ Սաքսոֆո-նային ջազի նախահայրերից մեկը Չարլի Պարկերն է, նրա օրոք Սաքսոֆոնը դարձավ ամենահայտնի ջազային գործիքներից մեկը։ Առաջին անգամ օպերայում սաքսոֆոնը ներգրավել է Ջորջ Գեռշվինը։ Առաջին անգամ Հայկական սիմֆոնիկ և օպերային ստեղ-ծագործություններում սաքսոֆոնը ներգրավել է Արամ Խաչատրյանը։