Ներսեհ
Գիտե՞ք, թե,,, Սբ. Կիրակոս և Յուղիտա Ուխտատեղի

Սբ. Կիրակոսի և Յուղիտայի ուխտատե-ղիի գոյությունն առաջին անգամ փաս-տել է եպիսկոպոս Բարխուտարյանցը՝ նշելով, որ այն գտնվում էր Նաբաթյան եղբայրնե-րին պատկանող մի այգու մեջ և իրենից ներկայացնում էր 4 մասի բաժանված խա-չազարդ մի տապանաքար: Դրա բեկորնե-րից մեկի վրա ընթերցվել է. «Սուրբ Կիրա-կոս», մյուսի վրա՝ «Սուրբ Յուղիտա» և «Թուտ», երրորդին՝ «Նռիթճ...»:
Բարխուտարյանցի վկայությամբ, թե խաչերի և թե վիմագիր գրությունների ոճը բնորոշ է 11-րդ դարին: Սակայն, կարծում ենք, որ տապանագրի թվականը հարկ է ընթերցել հետևյալ կերպ (անշուշտ, եթե ընդօրինակումը ճիշտ է). «Թուա(կա)ն ՌՃԻԹ (1680)»:
Ինչպես գիտենք Հայոց եկեղեցին ի շարս տոնելի սրբերի, հիշատակում է «Կիրակոս և մայր սորա Յուղիտայ»: Գիտենք նաև, որ Կիրակոսը և նրա մայր Յուղիտան Փոքր Ասիա-յի Իկոնիոն քաղաքից էին և թագավորական ցեղից և նահատակվել են Կիլիկիայի Տար-սոն քաղաքում (Հայսմավուրք, հուլիս 15): Սակայն չգիտենք թե ով են ուրեմն Գանձակի Կիրակոսն ու իր մայրը, բոլորովին տարբեր անձեր ե՞ն, գուցե նահատակվել և ամփոփվել են Գանձակում և գրականությանը անհայտ է մնացել նրանց անունները և նահատա-կության դեպքը, և սա արդյոք հիշատակված սրբերի անունով շինված սեղանաքար է, թե գերեզման: