Ներսեհ
Գիտե՞ք, թե,,, Սպիտակ Խաչ Վանք

Սպիտակ խաչ վանքը գտնվում է Հադ-րութից հարավ՝ Վանք գյուղից ներքև՝ բլրի վրա: Գյուղի անունը կապված է վան-քին մոտ լինելու հետ: Վանքն ունի փոքր կաթողիկե և գավիթ: Շինված է անտաշ քարից և կրացեխից: Եղել է մեծ ուխտա-տեղի:
Տաճարի արևմտյան կողմում, դռան մոտ հանգստարանում կա մի բեմ, որ շինված է սրբատաշ քարով: Բեմի արևմտահայաց կողմում զետեղված է մի գեղեցկաքանդակ խաչարձան, որի գլխին փորագրված է. «Ես աջամի որդի իշխանայ կանգնեցի զխաչս ի փրկութիւն հոգւոյ որդոյ իմոյ Ասուդարայ, որք կարդէք, յիշեցէք ի սուրբ աղաւթս ձեր, աղաչեմ. ի թվիս ՉՂԷ.»:
Բեմի առաջ՝ մի կլոր քարի վրա գրված է. «Այս է հանգիստ բարեպաշտին Ասուդարայ, ու կէսաւրեայ ժամանակաւ ի Քրիստոս փոխեցաւ, ով կարդայ...»:
Մեծ սրահի հյուսիսային կողմում կա երկու վիմափոր խուց, որոնց մուտքը մեկն է: Կարծես խցերից մեկը եղել է ճգնարան, մյուսը՝ ննջարան: Վանքում եղել է մի սպիտակ խաչ, որն ունեցել է չափազանց ուխտավորներ, սակայն սույն թանկագին հնությունը գողացել են, որի հետ նաև մի քանի կոնդակներ, որոնք գրված են եղել Աղվանից Եսայի, Ներսես և Հովհաննես կաթողիկոսներից:
Վանքի ստեղծման ամսաթիվը հայտնի չէ, ամենաուշ կառույցը թվագրում են 14-րդ դարով, քանի որ այդ մասին են վկայում նրա մասերից շատերը: Վանքը կամ միայն նախասրահը՝ տիմպանի (նկարազարդ կամ քանդակազարդ ճակատամաս) գրառում-ների հիման վրա, վերանորոգվել է 1735 թվականին:
Վանքի երկարությունը նախասրահի հետ միասին կազմում է 15,75 մ, լայնությունը՝ 7,1մ: Հուշարձանը իրենից ներկայացնում է փոքր գմբեթավոր շենք՝ 6 սյուներից ու բրգանման տանիքից բաղկացած: Զանգակատից արևմուտք դրված է քանդակազարդ խաչքար, որն ունի ավելի քան 2,5 մետր բարձրություն:
Վանքի շուրջը կա գերեզմանատուն, որտեղ որոշ դամբարանային քարերի վրա արտա-հայտված են որսի, հողագործության, ցանքի և մարտերի տեսարաններ: Գերեզմանա-տանը մնացել է կիսաքանդ շենք, որը կառուցվել է 1735 թվականին և որոշ ժամանակ ուխտավորների համար ապաստարան է ծառայել: