top of page
  • Writer's pictureՆերսեհ

Գիտե՞ք, թե,,, Սևանա լիճ կամ Գեղամա ծով


Սևանը Հայկական լեռնաշխարհի 3 խո-շոր լճերից է, որոնց հնում հայերը ծով էին անվանում (Սևանը ունեցել է Գեղա-մա ծով և Գեղարքունյաց ծով անուննե-րը): Այն ամենախոշոր լիճն է Կովկա-սում, ինչպես նաև աշխարհի քաղցրա-համ ամենաբարձր մեծ լճերից է:

Սևանա լճի հայելու բացարձակ բարձ-րությունը մոտ 1897 մ է, առավելագույն խորությունը՝ 80 մ: Լճի մակերեսին, ջրի միջին ջերմաստիճանը ամռանը լինում է 18°-23°: Ձմռանը Սևանը մասամբ սառցակալում է:

Լիճը շրջապատում են արևմուտքից՝ Գեղամա լեռները, հյուսիսից՝ Արեգունյաց լեռները, արևելքից՝ Սևանա լեռները և հարավից՝ Վարդենիսի լեռները:

Սևանա լիճ են թափվում 28 գետ, որոնցից նշանավոր են Գավառագետը, Արգիճին, Մար-տունին, Կարճաղբյուրը, Մասրիկը, Ձկնագետը: Դուրս է հոսում միայն Հրազդան գետը:

Լիճը բարերար ազդեցություն է ունենում ափամերձ տարածքի բնության վրա և պահ-պանում է ամբողջ ավազանի բնական հավասարակշռությունը: Տնտեսական մեծ առժեք են ներկայացնում լճի ջրային և ձկնային պաշարները: Սևանա լճի ջրերով են սնվում Արարատյան դաշտը ոռոգող ջրանցքների մեծ մասը, ինչպես նաև Հրազդանի կասկադի բոլոր 6 էլեկտրակայանները:

20-րդ դարի 40-50 թթ. մարդն իր միջամտությամբ խախտեց Սևանա լճի բնական վի-ճակը: Կառուցվեց Սևան-Հրազդան ոռոգչաէներգետիկ համալիրը, խորացվեց Հրազդան գետի ակունքը և բաց թողնվեց ջրի պաշարների մի մասը: Ջրի մակարդակը իջավ 19 մ-ով, իսկ մակերեսը կրճատվեց 12%-ով:

Ջրի մակարդակի իջեցման հետևանքով, օգտագործելով ցամաքած հատվածները, հնա-րավոր դարձավ կառուցել Սևանի հյուսիսարևելյան ափով անցնող երկաթգիծը և ավտո-խճուղին: Ջրային հաշվեկշռի նոր փոփոխություն կատարվեց 48,3 կմ երկարություն ունեցող Արփա-Սևան ջրատար թունելի կառուցմամբ: Մուտքի բաղադրիչն ավելացավ տարեկան 250 մլն.խ.մ-ով: Սևանի բնապահպանական խնդիրների լուծմանը նպաստելու համար՝ լճավազանում ստեղծվել է «Սևան» ազգային պարկը:

Սևանի ափամերձ տարածքում սփռված են բազմաթիվ բրոնզեդարյա «կիկլոպյան» կոչ-վող ամրոցներ (Լճաշեն, Հայրավանք): Լճի ցամաքած հատվածում կատարված հնագի-տական պեղումներից պարզվել է, որ 3500 տարի առաջ Սևանի զգալի մասը ցամաք է եղել: Այնտեղ եղել են բնակավայրեր, որտեղ բնակչությունը զբաղվում էր երկրագոր-ծությամբ և անասնապահությամբ:

Պահպանվել են նաև բազմաթիվ ուրարտական դարաշրջանի կառույցներ և արձանա-գրություններ (Վելիկուխի, Ռուսայի արձանագրությունը): Եվ, իհարկե, կան նաև միջնա-դարյան կառույցներ՝ Սևանավանքը, Հայրավանքը և այլն:

Սևանի հետ են կապված բազմաթիվ պատմական մեծ նշանակություն ունեցող իրադար-ձություններ: Սևանի ճակատամարտին է վերաբերվում Մուրացանի «Գևորգ Մարզպե-տունի» պատմավեպի «Ծովամարտ» գլուխը:

105 views0 comments
Հետևեք մեզ
facebook-ում