top of page
  • Writer's pictureՆերսեհ

Գիտե՞ք, թե,,, Սև լիճ կամ Ղարա - Գյոլ


Սև լիճը գտնվում է Հայաստանի Հանրա-պետության Սյունիքի մարզի և Արցախի Հանրապետության սահմանագլխին՝ Մեծ Իշխանասար լեռան լանջին (Սերո Խանզադյանը գրում է. «Գորիս քաղաքից վերև՝ Իշխլու կոչված սարերի մեջ»)՝ 2660 մ բարձրության վրա։ Անհոսք քաղցրահամ լիճ է։

Մակերեսը մոտ 2 կմ² է, երկարությունը՝ 1,6 կմ, լայնությունը՝ 1,2 կմ, առավելա-գույն խորությունը մոտ 7,5 մ է: Ջուրը վճիտ է, սառնորակ։ Այստեղ բուծում են իշխան ձուկ։ Ջուրն օգտագործվում է ոռոգման համար։

Գոյություն ունի անվան ծագման երկու ավանդույթ․

  • Ժամանակին քառասուն գլխանի մի վիշապ է եղել, խմել է այս լճի ջրի կեսը, հետո պառկել, որ հանգստանա, մյուս կեսն էլ խմի, ցամաքեցնի։ Աստծու հրամանով՝ սարերը մոտեցել են, վերցրել այդ լիճը, բարձրացել, հասցրել են մինչև երկինք, ազատելով վիշապից։ Վիշապն այլևս չի կարողացել վերև բարձրանալ ջուր խմե-լու, ծարավել է, ճաքճքել, տրաքել, ցրիվ եկել չորս կողմը։

  • Այստեղ ապրում են ջրի խոզեր, շներ, ձիեր և մեծ ձկներ։ Սև լճում ապրում է նաև մի գեղեցիկ աղջիկ։ Երբ արև է լինում նա դուրս է գալիս ջրի երեսը և խաղում է ալիքների հետ։ Այս աղջիկն է, որ կպչելով լճի մեջ ընկած կենդանու ոտից, չի թողնում, որ նա դուրս գա ջրից։

18 views0 comments
Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page