Ներսեհ
Գիտե՞ք, թե,,, Վեստմինստերի Սուրբ Պետրոսի վանական համալիր

Վեստմինստերի (Լոնդոն) Սուրբ Պետրոսի վանքային համալիրը, որ շատ հաճախ ան-վանվում է Վեստմինստերյան աբբայություն, գոթական ոճի տաճար է և գտնվում է Վեստ-մինստերյան պալատից արևմուտք։ Անգլիա-յի ամենահատկանշական կրոնական կա-ռույցներից է։ Ժամանակի ընթացքում այս-տեղ կատարվել են թագադրման և հուղար-կավորության արարողություններ թագավո-րական ընտանքիների համար։ Ընդմիջում-ներով կառուցվել է 1245-1745 թթ։ Որպես ավանդություն, Անգլիայի թագավորները և թագուհիները թագադրվում են հենց Վեստ-մինստերյան աբբայությունում։ Վեստմինս-տերյան աբբայությունը նաև կրթական հա-մալիր է, որը կառավարվում է ռեկտորի և ավելի ստորադաս մարմինների կողմից։ Կըր-թական համալիրն ունի իր սեփական կառա-վարող մարմինները։ Կառավարող մարմին և համալիրի լիիրավ անդամ են համարվում թագուհու 40 մտավորականները։ Համալիրն ունի սեփական երգչախումբ և օրգան կոչվող շատ շքեղ գործիքը։ Վեստմինստերյան աբբայությունում առկա է նաև ցուցահանդես, որտեղ ցուցադրված են արքայական ընտանիքներին վերաբերող իրեր և պատկերներ։ Մեծ մասամբ տեղ են գտել ուշ 13-րդ դարի պատկերներ։
Աբբայի մասին առաջին տեղեկությունները հիմնված են հին ավանդույթի վրա, ըստ որի երիտասարդ ձկնորս Ալդրիչը Թեմզա գետի մոտ տեսնում է Սուրբ Պետրոսի տեսիլը, որտեղ էլ հետագայում կառուցվել է տաճարը։ 1042-1052 թվականներին թագավոր Էդվարդը սկսեց տաճարի վերակառուցումը։ Սա առաջին տաճարն է եղել Անգլիայում, որը կառուցվել է Ռոմանական ոճով։ Ներկայիս տաճարի կառուցումը սկսվել է 1245 թվականին Հենրի III-ի կողմից, ով ընտրել էր այդ վայրը որպես իր հուղարկավորության վայր։ Աբբայությունը հետագայում դարձավ թագադրման վայր։ Հենրի VII-րդը 1503 թվականին տաճարի մոտ կառուցում է մատուռ, որը նվիրված է Կույս Մարիամին։ Քարերի մեծամասնությունը բերվել էին Ֆրանսիայի Կաեն քաղաքից։