top of page
  • Writer's pictureՆերսեհ

Գիտե՞ք, թե,,, Վիշապավարագույրի մասին


Հայոց եկեղեցիներին հատուկ է վարա-գույրը՝ կերպասից պատրաստված ամ-բողջական մի կտոր, որ ծածկում է խո-րանը ծայրից ծայր և վերևից ներքև: Վարագույրը պատարագի մեջ գլխավո-րապես փակվում է ընծայման ու ճաշակ-ման ժամանակ, կամ թե վերաբերումից առաջ զգեստը փոխելու, մեծ պասի ամ-բողջ արարողության ու պատարագի ժամանակ: Արարողությունից դուրս վարագույրը փակ պահելը հարգանքի նշան է և շատ եկեղեցիներում սովորություն է:

Վարագույրների կերպասներն ու զարդերը ամեն տեսակի կարող են լինել: Պատկերա-զարդ ու նկարով, խորհրդավոր նկարներով վարագույրներ էլ են պատրաստվում:

Երուսաղեմի Հայոց Պատրիարքության Մայրավանք՝ Սրբոց Հակոբյանց Մայր Տաճարի ավագ խորանի վարագույրը մեծ պասի ընթացքում՝ մինչև սուրբ Զա-տիկ, ընդունված սովորության համա-ձայն փոփոխվում է: Այս վիշապավարա-գույրը կամ վիշապազարդ վարագույրը կախվում է «Դատավորաց» կիրակիին: Կարված է սև և մուգ մանուշակագույն թավիշի վրա: Գունավոր թելերով բան-վածք է՝ ձեռագործված նաև ոսկի և արծաթ թելերով: Վարագույրի կենտրոնում պատ-կերված է համեմատաբար խոշոր չափեր ունեցող մի վիշապ, որը խորհրդանշում է յոթ մահացու մեղքերից գլխավորը՝ հպարտությունը, իսկ նրա երկու կողմերում վեցական այլ՝ մեծ ու փոքր վիշապներ են, որոնք էլ խորհրդանշում են մյուս մեծ ու փոքր մեղքերը: Այս տեսակ պատկերավորումը հավատացյալներին ստիպում է անդրադառնալ իրենց մեղքերին, մարտնչել չարի դեմ և պահեցողությամբ ու աղոթքով հասնել Տիրոջ՝ Հիսուս Քրիստսի հրաշափառ Հարությանը, որն էլ պատկերված է կենտրոնական վիշապի գլխի վերևում՝ հաղթություն մահվան վրա. «Եւ կոխեաց զգլուխ վիշապին...»: Վարագույրի շուրջբոլորը եզերված է մանր վիշապների և այլ սողունների պատկերներով: Քրիստոսի Հարության պատկերի վրա կա հետևյալ հիշատակարանը. «Յիշատակ է պատուական վարագոյրս գերօրհնեալ Եաղուպ Աղային ի Սուրբ Յակոբ որ յԵրուսաղէմ ՌՄ (1751)»: Իսկ Հարության պատկերի ներքևում այս հիշատակարանն է. «Յիշատակ է վարագոյրս մահտեսի Սիմային ի դուռն Սուրբ Յակոբայ ՌՄԼԲ (1783)»:

Ընդհանուր վիշապների թիվը 24 է: Այլ մեկնաբանությամ 24 վիշապները ապահովում են սրբություն սրբոցի՝ խորանի պահպանությունը 24 ժամյա հսկողությամբ:

Վարագույրի ամենաներքևում է գտնվում նորոգության հիշատակարանը. «Վերստին նորոգեցաւ արդեամբ եւ ձեռամբ Այնթապցի Էլիզ Մայրապետ Մոմճեանի ՌՋԾԵ (1955)»:

32 views0 comments
Հետևեք մեզ
facebook-ում