top of page
  • Writer's pictureՆերսեհ

Գիտե՞ք, թե,,, Վիրավորվել / նեղանալ / լաց լինելը


Վիրավորվելը, նեղանալը բնածին հույ-զեր չեն: Դրանք մարդը յուրացնում է դեռ մանկական տարիքում (2-5 տարեկա-նում) և օգտագործում է որպես դիմա-ցինի վրա ճնշում գործադրելու միջոց՝ իր ուզածը ստանալու համար: Վիրավոր-վել/նեղանալը մարդիկ ցուցադրում են դիմացինի մեջ մեղավորության զգացում առաջացնելու նպատակով: Երկրորդ դեպքում մարդիկ վիրավորվելիս այդպիսի նպատակ չեն հետապնդում, վիրավորվելը կորցնում է իր հասցեականությունը և վերածվում է ինքնախղճահարության ակտի, վե-րածվում է տրտմության:

Լաց լինելը նույնպես շրջապատողների վրա հուզական ճնշում գործադրելու միջոց է: Լաց լինելու հիմքում հետևյալ տրամաբանությունն է ընկած. եթե շատ-շատ խնդրես, շատ-շատ լացես, ապա մարդիկ մեղավոր կզգան իրենց, մարդիկ կխղճան քեզ, և դու ան-պայման կստանաս քո ուզածը: Երեխաները կարողանում են հմտորեն օգտվել այս միջո-ցից: Այնուհետև մանկական այս սովորությունը կարող է ամրագրվել մարդու ներքին կյանքում, և մարդը հասուն տարիքում նույնպես ավտոմատիկորեն կվերարտադրի այդ սովորությունը:

6 views0 comments
Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page