Ներսեհ
Գիտե՞ք, թե,,, Տիեզերական ժողովների տարբերությունը

Տիեզերական ժողովներին ներկա են գտնվել տե-ղական եկեղեցիների առաջնորդները կամ նրանց ներկայացուցիչները, ինչպես նաև եպիսկոպոսու-թյունը, ովքեր ներկայացրել են իրենց թեմերը։ Տիեզերական ժողովներում դավանաբանական և կանոնական որոշումները պարտադիր ընդունվել են ողջ Եկեղեցու համար։ Ժողովի՝ «Տիեզերական» կարգավիճակ ստանալու համար անհրաժեշտ է հաստատում, ժամանակացույցի ստուգում և նրա կանոնակարգերի ընդունում բոլոր տեղական Եկե-ղեցիների կողմից։ Եղել են դեպքեր, երբ կայսեր կամ իշխող եպիսկոպոսի ճնշման ներքո ժողով-ների մասնակիցները կայացրել են որոշումներ, ո-րոնք հակառակ են եղել ավետարանական ճշմարտությանն ու եկեղեցական Ավանդու-թյանը։ Ժամանակի ընթացքում այդ ժողովները եկեղեցու կողմից մերժվել են։
Քրիստոնեական տարբեր եկեղեցիներ Տիեզերական են ճանաչում տարբեր թվով ժողով-ներ։ Հայ Առաքելական եկեղեցին՝ այլ Արևելեյան ուղղափառ եկեղեցիների հետ միասին, ընդունում է միայն երեք Տիեզերական ժողովների հեղինակությունը՝
I – Նիկիայի Ա Տիեզերական ժողով, 325 թ.
II – Կ. Պոլսի Բ տիեզերական ժողով, 381 թ.
III – Եփեսոսի Գ տիեզերական ժողով 431 թ.
Վերոնշյալ ժողովների ընթացքում ընդունած աստվածաբանական-քրիստոսաբանական սկզբունքները կազմում են Հայ եկեղեցու դավանաբանության հիմքը։
Ռուս ուղղափառ եկեղեցին և Հույն ուղղափառ եկեղեցին Տիեզերական են ճանաչում յոթ ժողովներ, վերոնշյալ երեքին գումարելով հետևյալ չորսը՝
IV – Քաղկեդոնի ժողով (451 թ)
V – Կ. Պոլսի II ժողով (553 թ)
VI – Կ. Պոլսի III ժողով (680–681 թթ)
VII – Նիկիայի II ժողով (787 թ)
Կաթոլիկ եկեղեցին որպես Տիեզերական ժողովներ ընդունում է 21-ը, վերոնշյալ յոթին գումարելով հետևյալ 14-ը՝
VIII – Կ. Պոլսի IV ժողով (869–870 թթ)
IX – Լատերանի I ժողով (1123 թ)
X – Լատերանի II ժողով (1139 թ)
XI – Լատերանի III ժողով (1179 թ)
XII – Լատերանի IV ժողով (1215 թ)
XIII – Լիոնի I ժողով (1245 թ)
XIV – Լիոնի II ժողով (1274 թ)
XV – Վիենի ժողով (1311–12 թթ)
XVI – Կոստանցի ժողով (1414–18 թթ)
XVII – Բազելի ժողով (1431–49 թթ)
XVIII – Լատերանի V ժողով (1512–17 թթ)
XIX – Տրիդենտի (Տրիենտի) ժողով (1545–1563 թթ)
XX – Վատիկանի I ժողով (1869–70 թթ)
XXI – Վատիկանի II ժողով (1962–65 թթ)