top of page
  • Writer's pictureՆերսեհ

Գիտե՞ք, թե,,, Քինգ-Քոնգի մասին առաջին ֆիլմը


Հանրահայտ Քինգ-Քոնգ գեղարվեստա-կան ֆիլմը նկարահանվել է 1933 թ.-ին:

Սկզբում ֆիլմը կոչվում էր «Գազանը» («The Beast»), այնուհետև «Կապիկների արքան» («King Ape»), «Աշխարհի 8-րդ հրաշալիքը» («The Eighth Wonder of the World»), այնուհետև «Քոնգ» («Kong»), իսկ ֆիլմի պրեմիերայից ընդամենը մի քանի օր առաջ կոչվեց «Քինգ-Քոնգ»։

Ֆիլմի սյուժեն հետևյալն է. Կինեմատո-գրաֆիստ Կառլ Դենհեմը պատրաստ-վում է մեկնել նկարահանումների արե-վադարձային կղզիներից մեկը։ Վերջին պահին նա մնում է առանց գլխավոր դերակատարուհու։ Անսպասելի նա ծա-նոթանում է աշխատանք փնտրող գե-ղեցկուհի Էնն Դերրոուի հետ, ով համա-ձայնվում է իր հետ մեկնել նկարահա-նումների։ Նավի վրա Էննը հանդիպում է նավապետի օգնական Ջեք Դրիսկոլլի հետ և նրանք սիրահարվում են։

Կղզի իջնելուց հետո նավի անձնակազմը այնտեղ հանդիպում է տարօրինակ բը-նիկների, ովքեր ապրում են կիկլոպյան ահռելի դարպասներով պաշտպանված մի տեղանքում։ Նրանք գողանում են Էննին և փախցնում անհայտ ուղղու-թյամբ։ Գրեթե բոլորը մեկնում են փընտ-րելու և գտնում նրան կապված երկու վիթխարի սյուներին։

Նրանք չեն հասցնում կտրել կապանքները երբ անտառից դուրս է գալիս գերհսկա չափերի մի գորիլլա, որին տեղացիները անվանում են Քոնգ և տանում է Էննին իր հետ:

Ավելի ուշ ստեղծվեցին այդ ֆիլմի մի քանի շարունակություններ և վերաթողարկումներ, որոնց մեջ երկար ժամանակ լավագույնը Ջոն Հիլլերմենի 1976 թվականի «Քինգ-Քոնգ»-ն էր։

2005 թվականի դեկտեմբերի 14-ին էկրան բարձրացավ նոր, վերաթողարկում` Փիթեր Ջեքսոնի ռեժիսորությամբ:

Քինգ-Քոնգը դարձավ նաև մուլսերիալների, կոմիքսների և խաղերի հերոս։

7 views0 comments
Հետևեք մեզ
facebook-ում