top of page
  • Writer's pictureՆերսեհ

Գիտե՞ք, թե,,, «Քրիստոսի Չարչարանքները»


2004 թ. փետրվարի 25-ին, Մեծ Պահքի առաջին օրը ԱՄՆ-ում կայացել է «Քրիստոսի չարչա-րանքները» (անգլ.՝ The Passion of the Christ) Ֆիլ-մի պրեմիերան: Մեկ շաբաթում ֆիլմը հավաքեց 83 միլիոն ԱՄՆ դոլար։ «Քրիստոսի չարչարանք-ները» ֆիլմը նկարահանվել է 2004 թվականին: Ռեժիսորը Մել Գիբսոնն է, իսկ գլխավոր դերա-կատարը՝ Ջեյմս Կևիզելը։

Ֆիլմը նկարագրում է Հիսուս Քրիստոսի չարչա-րանքները և այն իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել նրա երկրային կյանքի վերջին տասներկու ժամերի ընթացքում՝ սկսած Գեթսե-մանիի պարտեզում նրա աղոթքից մինչև խաչե-լությունը։ Ֆիլմի յուրահատկությունն այն է, որ նկարահանված է արամեերեն, եբրայերեն և լա-տիներեն լեզուներով։

«Քրիստոսի Չարչարանքները» առաջացրել է բազմաթիվ տարակարծություններ, հիմ-նականում տարբեր երկրների հրեական համայնքների շրջանում, որոնք այն անվանել են հակասեմիտական (չնայած այն հիմնված է Ավետարանների բովանդակության վրա)։ Այն քննադատվել է նաև ծայրահեղ դաժանություն պարունակող տեսարանների համար։

«Քրիստոսի չարչարանքները» ֆիլմն իր հրապարակային ցուցադրման ընթացքում հա-վաքել է ավել քան 600 միլիոն ԱՄՆ դոլար և դարձել բոլոր ժամանակների ամենաշահու-թաբեր ոչ անգլերեն ֆիլմը։ Այն առաջադրվել է երեք «Օսկարի»՝ լավագույն երաժշտու-թյան, դիմահարդարման և օպերատորական աշխատանքի համար:

Ֆիլմը սկսվում է Գեթսեմանիի պարտեզում՝ Քրիստոսի աղոթքով, որի ընթացքում Նրա հետ եղող առաքյալները քնած են։ Մինչ այդ աշակերտներից մեկը՝ Հուդա Իսկարիով-տացին, երեսուն արծաթի դիմաց մատնում է իր ուսուցչին։ Հրեա զինվորները Հիսուսին գտնում են պարտեզում և ձերբակալում՝ բերելով քահայանապետ Կայիափայի մոտ։ Հիսուսի մայր Մարիամը, Մարիամ Մագդաղենացին և Հովհաննես առաքյալը հետևում են նրանց։ Կայիափան անց է կացնում Հիսուսի դատը՝ չնայած որոշ հոգևորականների դիմադրությանը, որոնց հեռացնում են դատից։ Երբ Կայիափան հարցնում է Հիսուսին, թե արդյո՞ք նա Աստծո որդին է, Հիսուսը պատասխանում է. «Ես Եմ»: Հրեաները Հիսու-սին դատապարտում են մահվան։ Քահանայապետի պալատի մոտ հավաքված ժողովրդի մեջ Պետրոս առաքյալը երեք անգամ հրաժարվում է, որ ճանաչել է Հիսուսին, այնուհետև արտասվելով դուրս վազում։ Միևնույն ժամանակ Հուդան, զղջալով իր արարքի համար, փորձում է հետ վերադարձնել արծաթ դրամները, որպեսզի Հիսուսին ազատեն, սակայն Կայիափան մերժում է նրան։ Դևերից տանջված Հուդան փախչում է քաղաքից դուրս և կախում իրեն սատկած ավանակից հանած պարանով։

Հիսուսին բերում են Պիղատոսի մոտ, սակայն վերջինս որոշում է ուղարկել նրան Հե-րովդես արքայի մոտ։ Հերովդեսի հարցերին Հիսուսը ընդհանրապես չի պատասխանում, և նրան հետ են բերում Պիղատոսի մոտ։ Նա որոշում է դատել Հիսուսին՝ Կայիափայի պահանջով ազատելով հանցագործ Բարաբբային։ Պիղատոսը հրամայում է գանահարել նրան, իսկ հետո ազատել։ Հռոմեացի զինվորները դաժանաբար ձաղկում են Հիսուսին, մինչ Աբեմադերը չի կանգնեցնում նրանց։ Պիղատոսը, տեսնելով դաժանաբար ծեծված Հիսուսին, նորից առաջարկում է ազատել նրան, սակայն հրեաները պահանջում են նրան խաչել։ Պիղատոսը «լվանում է ձեռքերը» և դատապարտում Հիսուսին մահվան։ Հիսուսը անցնում է «Սգո ճանապարհով» (լատ.՝ Via Dolorosa), որի ընթացքում խաչի ծանրության տակ նա երեք անգամ ընկնում է։ Հրեա մի աղջիկ՝ Վերոնիկան, մաքրում է Հիսուսի երեսը։ Երբ Հիսուսը այլևս չի կարողանում տանել խաչը, հռոմեացիները ամբո-խից վերցնում են մի գյուղացու, որը օգնում է նրան։ Նրանք հասնում են Գողգոթա, որտեղ Հիսուսին խաչում են։ Խաչված Քրիստոսը ներում է նրանց, ովքեր անում են դա։ Երբ Քրիստոսը մահանում է, նրա արյունից կաթիլ է ընկնում երկրի վրա, և սկսվում է երկրաշարժ, որն ավերում է տաճարը։ Դա տեսնում է Կայիափան, սատանան բղավում է դժոխքում։ Քրիստոսին իջեցնում են խաչից և տալիս Մարիամի գիրկը։ Ֆիլմը վերջանում է Քրիստոսի հարությամբ գերեզմանից՝ ստիգմատներով (մեխերի վերքերից մնացած հետքեր) ձեռքերի վրա։

Համաձայն ռեժիսոր Մել Գիբսոնի՝ ֆիլմի սկզբնաղբյուր են հանդիսացել չորս Ավետա-րանները։ Ֆիլմը ներառում է նաև այլ մանրամասներ Նոր Կտակարանից: «Տե՛ս, մայրի՛կ, ես նորն եմ արարում» տողը, օրինակ, վերցված է Հայտնության գրքից:

Ֆիլմում կան նաև Հին Կտակարանից մեջբերումներ։ Ֆիլմը սկսվում է Եսայի մարգարեի գրքից մեջբերմամբ։ Գեթսեմանյան այգում Հիսուսը սպանում է օձի, որի մասին ակնարկ կա Ծննդոց 3:15-ում։ Ողջ ֆիլմի ընթացքում Հիսուսը մեջբերումներ է անում Սաղմոս-ներից, որոնք ներառված են Նոր Կտակարանում:

«Քրիստոսի չարչարանքների» նկարագրումը հիմնված է չարչարանքների շուրջ հյուս-ված ավանդական պատմությունների (ավանդապատումներ) վրա։ Այսպես, տասնչորս կանգառներից, որոնք առանձնացվում են «Սգո ճանապարհը» անցնելիս, նկարագրված են բոլորը բացի ութերորդից և տասնչորսերորդից։ Ֆիլմում ներառված է նաև հրեական ավանդական զատկական արարողությունից (զատկական սեդեր) վերցված հետևյալ երկխոսությունը, երբ Մարիամը հարցնում է. «Ինչո՞վ է այս գիշերը տարբերվում մյուս գիշերներից», Մագդաղենացին պատասխանում է. «Քանի որ այն ժամանակ մենք ստրուկ էինք, իսկ հիմա՝ այլևս ոչ»: Մի շարք կերպարների անունները ավանդական են և չկան Աստվածաշնչում, որոնցից են Քրիստոսի հետ խաչված Դիսմասը և Գեսմասը:

Սցենարիստներ Մել Գիբսոնը և Բենեդիկտ Ֆիջերալդը նշել են, որ նրանք ընթերցել են Քրիստոսի չարչարանքների մասին պատմող բազմաթիվ պատմություններ, այդ թվում նաև կաթոլիկ միստիկական գրություններ։ Հիմնական աղբյուր է հանդիսացել գերմա-նացի միանձնուհի Աննա Կատերինա Էմերիխի (1774-1824) գրությունը (անգլ.՝ «The Dolorous Passion of Our Lord Jesus Christ»)։ Այդ գրությունից վերցված տեսարաններից են օրինակ, երբ հրեա զինվորները ձերբակալությունից հետո կախում են Հիսուսին կամրջից, երբ Հուդային մատնությունից հետո սկսում են տանջել դևերը, Հիսուսի գա-նահարումից հետո նրա արյան մաքրումը, և երբ խաչելության ժամանակ հռոմեացի զինվորը կոտրում է Հիսուսի ձեռքը, որպեսզի նրա ափը հասնի մեխի համար նախա-տեսված անցքին։ Երկրորդ աղբյուրը գրված է 17-րդ դարի իսպանացի միանձնուհի Մարա դե Ագրեդայի կողմից (անգլ.՝ «The Mystical City of God»):

Ֆիլմի նկարահանումները տեղի են ունեցել Իտալիայում, առաջին հերթին «Չինեչիտա» ստուդիայում, Հռոմում և Մատերա հին քաղաքում։ Ֆիլմի բյուջեն՝ 30 միլիոն ԱՄՆ դոլարը և մարկետինգի համար ծախսված 15 միլիոնը ԱՄՆ դոլարը ամբողջությամբ ֆինանսա-վորվել է Գիբսոնի և նրա՝ «Icon Productions» կինոստուդիայի կողմից։ Ինչպես նշեցինք Ֆիլմի պրեմիերան կայացել է 2004 թ. փետրվարի 25-ին։

Չնայած բազմաթիվ հակասությունների՝ ֆիլմը հաջողությամբ ցուցադրվեց բազմաթիվ երկրներում, այդ թվում մի շարք մուսուլմանական երկրներում, ինչպիսիք են Եգիպտոսը և Թուրքիան՝ ընդհանուր առմամբ ամբողջ աշխարհում հավաքելով $611,899,420

«Քրիստոսի չարչարանքները» ֆիլմի ցուցադրությունը արգելվեց Մալազիայի կառավա-րության կողմից, սակայն քրիստոնյաների բողոքներից հետո, ցուցադրությունը թույլա-տրվեց հատուկ թատրոններում, միայն քրիստոնյաների համար: Իսրայելում ֆիլմը չար-գելվեց, սակայն չցուցադրվեց կինոթատրոններում:

14 views0 comments
Հետևեք մեզ
facebook-ում