Ներսեհ
Գիտե՞ք, թե,,, Քրիստոս Ծնավ և Հայտնեցավ

Հայ Առաքելական եկեղեցին Հիսուս Քրիս-տոսի սուրբծննդյան տոնը նշում է հուն-վարի 6-ին։ Կաթոլիկ եկեղեցին այդ տոնը նշում է դեկտեմբերի 25-ին։ Մինչև IV դա-րը բոլոր քրիստոնյաները Սուրբ ծնունդը նշել են հունվարի 6-ին։ Սակայն անգամ քրիստոնեության ընդունումից հետո հռո-մեացիները շարունակում էին հեթանո-սական տոներ նշել։ Բանն այն է, որ դեկտեմբերի 25-ին մեծ շուքով նշվում էր արևի պաշտամունքին նվիրված տոնը։ Հեթանոսական ավանդույթները խափանելու համար 336 թվականին Հռոմի եկեղեցին դեկտեմբերի 25-ը պաշտոնապես հռչակեց Հիսուս Քրիստոսի ծննդյան օր։ Հետագայում Ասորիքում և գրեթե ողջ արևելքում Քրիստոսի Ծննդյան տոնի օրը փոխադրվեց դեկտեմբերի 25-ին, իսկ հունվարի 6-ը մնաց որպես Տիրոջ Աստվածահայտնության և Մկրտության օր։ Հնագույն ավանդության և ավետա-րանական հաշվարկներին հավատարիմ է մնացել միայն Հայ Առաքելական Սուրբ եկե-ղեցին՝ հունվարի 6-ին միասնաբար նշելով Քրիստոսի Ծննդյան և Աստվածահայտնու-թյան տոները։
Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունը Սուրբ Ծնունդը նշում է հին տոմարով՝ հուն-վարի 19-ին: