Ներսեհ
Գիտե՞ք, թե,,, Օծանելիք,,,

Հին Եգիպտոսում աստվածներին զոհաբերու-թյուններ մատուցելու ժամանակ օծանելիք էին օգտագործում։ Հենց հին եգիպատցիներն են այս եղանակով ստեղծել օծանելիքի արվեստը։ Բացի այդ, նույնիսկ Աստվածաշնչում է նշվում տարբեր անուշաբույր յուղերի օգտագործման առկայու-թյունը։
Աշխարհում առաջին պարֆյումերը եղել է Թա-պուտի անունով մի կին, որն ապրել է մ.թ.ա. 10-րդ դարում Միջագետքում և ծաղիկների, յուղերի քիմիական փորձերի արդյունքում ստեղծել է տարբեր բույրեր։ Նրա մասին հիշատակվում է պահպանված հին մագաղաթներում։
Հնագետները Կիպրոս կղզու տարածքում հայտ-նաբերել են հնագույն արհեստանոց, որտեղ պահպանվել են հին սրվակները, որոնք փաս-տում են, որ տեղաբնիկները ժամանակին զբաղ-վել են օծանելիքի ստեղծման արվեստով։ Ի դեպ, այդ սրվակներն, որոնց մեջ եղել են տարբեր խոտաբույսեր, ծաղիկներ, համեմունքներ, մրգեր, փշատերևներ և նուշի կա-խարդական խեժեր խառնուրդներ, ավելի քան 4000 տարեկան են։
9-րդ դարում արաբ հնագետի կողմից գրվել է առաջին «Օծանելիքների գիրքը», որտեղ ներկայացվել է օծանելիքների ավելի քան 100 բաղադրատոմս և բուրմունք ստանալու բազմաթիվ եղանակներ։ Օծանելիքներն Եվրոպա են եկել իսլամական աշխարհից բավա-կանին ուշ՝ միայն 14-րդ դարում։
1370 թվականին Հունգարիայում առաջին անգամ ձեռնամուխ եղան օծանելիք պատ-րաստելուն՝ թագուհու պատվերով։ Հոտավետ ջուրը հայտնի էր դարձել արդեն ամբողջ մայրցամաքում։ Իտալացիները Մեդիչիների շնորհիվ սկսեցին զբաղվել օծանելիքի պատ-րաստմամբ։ Հենց նրանք են Ֆրանսիայից հայտնի մի պարֆյումերի հրավիրել Իտալիա, որպեսզի նա ստեղծի մի օծանելիք, որը կթաքցներ մարմնի տհաճ հոտը։
Ֆրանսիական Գրաս քաղաքի հարևանությամբ մշակում և աճեցնում էին հատուկ ծա-ղիկներ, որն հետագայում վերածվեց մի ամբողջ օծանելիքի արտադրության։ Ֆրանսիան մինչ օրս համարվում է օծանելիքի արդյունաբերության աշխարհի կենտրոն։
XVIII դարում օծանելիքի օգտագործումը զանգվածաբար սկսում են տղամարդիկ։ Անու-շաբույր նյութերով օծում էին իրենց աքսեսուարները, ներքնազգեստը։ Յուրահատուկ էին համարվում այն մարդիկ, ովքեր սեփական օծանելիքագործին էին վարձում, որպես-զի վերջինս պատվիրատուի համար անձնական յուրահատուկ բույր ստեղծեր։
Այս ժամանակաշրջանում հայտնի էին թեթև նյութերով պատրաստված հոտերը, ինչպի-սիք են բերգամոտը, կիտրոնը։ Հիգիենիկ պրոցեդուրաներն այլևս չէին փոխարինվում բույրերի, այլ համատեղվում էին դրանց հետ։ Օծանելիք էին ավելացնում լոգարանների, բերանի ողողման համար նախատեսված ջրերի և հագուստի լվացման պարագաների մեջ։
XIX հարյուրամյակի սկզբում նոր կարիք զգացվեց բույրերի օգտագործման բնագավա-ռում՝ չափավորություն։ Ողջունելի էր օծանելիքով թաշկինակների և ձեռնոցների օծումը, սակայն օծանելիքի հպումը մարմնին անցանկալի երևույթ էր դարձել։
XIX դարի վերջում օծանելիքը ստանում է սեռային տարբերակում. կանանց հոտերը սովորաբար ունենում էին մրգային-ծաղկային երանգներ, իսկ տղամարդկանց օծանելիքը պարունակում էր ցիտրուսներ, փայտանյութ։
XX դարում օծանելիքներ են արտադրվում հատուկ եղանակների կամ օրվա ժամերի համար նախատեսված։ Ձմեռային բույրերն ունեին թեթևակի կծվություն ունեցող, տաք երանգներ, ինչպես նաև խեժի մեծ կոնցենտրացիա։ Ամառային կոմպոզիցիաներում պա-րունակվում էին այնպիսի երանգներ, ինչպիսին վարունգինը, ձմերուկինը, ինչպես նաև ծովինն ու լեռնային թարմ օդինն են։ Սեռական տարբերակումը գործում է մինչ օրս, սակայն շատերն ուղղակի ընտրում և օգտագործում են այսօր այն, ինչը նրանց իսկապես դուր է գալիս։