top of page
  • Writer's pictureՆերսեհ

Գիտե՞ք, թե,,, Օրփեոս օպերայի առաջին ներկայացումը կայացել է 1607 թ. այս օրը


Իտալացի նշանավոր երգահան, վիոլահար և երգիչ Կլաուդիո Մոնտեվերդին (իտալերեն՝ Cláudio Giovánni António Montevérdi) գրել է մադրիգալներ (9 հատոր), օպերաներ և հոգևոր երաժշտություն։ Հայտնի է հատ-կապես իր «Օրփեոս» (L'Orfeo, 1607), «Ուլիսեսի վերա-դարձը հայրենիք» (Il ritorno d’Ulisse in patria, 1640) և «Պոպեայի թագադրությունը» (L’Incoronazione di Poppea, 1642) օպերաներով, որոնք այսօր էլ հաճա-խակի բեմադրվում են աշխարհի օպերային թատրոն-ներում։

Օրփեոս օպերա է նախախաղով և հինգ գործողու-թյամբ։ Իտալերեն լիբրետտոն՝ Ալեսանդրո Ստրիջոյի։

Կլաուդիո Մոնտեվերդի

Սյուժեն հիմնված է առասպելական հույն երգիչ Օր-փեոսի Հադեսից իր կնոջը՝ Էվրիդիկեին փրկելու անհա-ջող փորձի մասին հյուսված անտիկ առասպելների վրա։ Առաջին անգամ բեմադրվել է 1607 թ. փետրվարի 24-ին Իտալիայի Մանտովա քաղաքի դուքս Վինչենցո Գոնզա-գայի արքունիքում։ Շնորհիվ իր երաժշտական արժա-նիքների՝ օպերան այսօր էլ հաճախ բեմադրվում է։

Իսկ Կլաուդիոյի մյուս՝ Պոպեայի թագադրությունը (ի-տալ.՝ L'incoronazione di Poppea) նախախաղով և երեք գործողությամբ օպերա է։ Իտալերեն լիբրետտոն Ջո-վաննի Ֆրանչեսկո Բուզինելոյի՝ հիմնված Ներոնի գա-հակալությանը վերաբերող հռոմեացի պատմիչների տե-ղեկությունների վրա (Տակիտոսի «Տարեգրության» 13-16-րդ գրքերը և այլն)։ Առաջնախաղը կայացել է Վենետիկի Teatro Santi Giovanni e San Paolo թատրոնում 1642-1643 թթ. կառնավալային սեզոնի ընթացքում։

Համարվում է պատմական սյուժեի հիման վրա գրված առաջին օպերաներից մեկը, եթե ո'չ առաջինը։

Օպերան համարվում է Կլաուդիո Մոնտեվերդիի լավագույն ստեղծագործություններից մեկը և ներկայումս էլ մեծ հաջողությամբ բեմադրվում է աշխարհի առաջատար օպերային թատրոններում։

10 views0 comments
Հետևեք մեզ
facebook-ում