Ներսեհ
Գիտե՞ք, թե,,, Ֆաշիստական քաղաքական կուսակցությունը հիմնվել է...

Իտալիայի ազգային ֆաշիստական կուսակցությու-նը, աջակողմյան արմատական և ծայրահեղական քաղաքական կուսակցություն էր Իտալիայի թագա-վորությունում, որը հիմնադրվել է 1921 թվականին՝ իտալացի ազգայնական գործիչ Բենիտո Մուսոլի-նիի կողմից՝ ֆաշիստական գաղափարախոսությու-նը տարածելու նպատակով։
Հենց հիմնադրման տարուց ի վեր կուսակցությունը մանդատներ է ձեռք բերել Իտալիայի խորհրդարա-նում, իսկ արդեն 1924 թվականին դարձել խորհըր-դարանական մեծամասնություն։ 1928 թվականին դարձել է երկրի միակ օրինական կուսակցությունը (քաղաքական այլ ուժերի գործունեությունն արգել-վել է)։ Կուսակցության դիրքերը խարխլվել է 1943 թվականին՝ Մուսոլինիի վարչակազմի անկմանը զուգընթաց։
1919 թվականին Բենիտո Մուսոլինիի նախաձեռ-նությամբ Միլանում ստեղծվում է այսպես կոչված «իտալական պայքարի միություն»-ը, որը արագորեն տարածվում է Իտալիայի մյուս երկրամասերում, որտեղ էլ ստեղծվում են տեղական մասնաճյուղեր (ֆաշիոներ)։ Այդ շրջանում Մուսոլինին առաջնորդվում էր ձախակողմյան դիրքորոշմամբ։ 1921 թվականի մայիսին կայացած ընտրություններում Մուսոլինին հանդես է գալիս ի սատար լիբերալ կուսակցության առաջնորդ և վարչապե-տի թեկնածու Ջովաննի Ջոլիտտիին։ Արդյունքում, Մուսոլինիի գլխավորած կուսակցու-թյունից 35 պատգամավորներ ստանում են մանդատներ Իտալիայի խորհրդարանում։
Նոյեմբերի 7-10-ն ընթացող կուսակցական երրորդ համաժողովի ժամանակ որոշում է ընդունվում քաղաքական ուժի անվանափոխման վերաբերյալ։ Այսպիսով՝ նոյեմբերի 9-ին միությունը վերածվում է ազգային ֆաշիստական կուսակցության։ Մեկ տարի անց՝ 1922 թվականին, հազարավորր քաղաքացիներ քայլերթով շարժվում են դեպի քաղաքամայր Հռոմ՝ աջակցելու ազգային ֆաշիստական կուսակցությանը։ Շուտով տեղի է ունենում Մուսոլինիի հանդիպումը թագավոր Վիկտոր Էմանուիլ III-ի հետ, որից հետո ֆաշիստա-կան կուսակցության առաջնորդը նշանակվում է Իտալիայի վարչապետ՝ ձեռքն առնելով երկրի կառավարությունը։ Բուրժուական վարչակարգի սոցիալական հենարանն ընդլայ-նել փորձող Ջովաննի Ջոլիտտին այս ամենից հետո ընդունում է ընդդիմադիր կեցվածք։ 1923 թվականին խորհրդարանն ընդունում է «Աչերբո» օրենքը, որն ամբողջովին կոչված էր վերաձևելու գործող ընտրական համակարգը։ Ըստ այդ օրենքի՝ ընտրություններում ամենաշատ ձայներ ստացած կուսակցությունն ինքնաբերաբար պետք է ստանար պատգամավորական պալատի մանդատների 66 տոկոսը։ Հաջորդ տարում տեղի ունեցած ընտրություններում ֆաշիստական կուսակցությունը վստահ հաղթանակ է տանում՝ ստանալով քվեների 63 %-ը։
Հուլիսին, սոցիալիստական խմբակցության պատգամավորներից Ջակոմո Մատեոտին առևանգվում և սպանվում է ֆաշիստական կուսակցության կողմնակիցների կողմից։ Այս իրադարձությունը երկրում առաջ է բերում քաղաքական ճգնաժամ։ Հունվարի 3-ին Մուսոլինին հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ նշեց, որ վարչակարգի թշնամի-ների նկատմամբ կկիրառվեն ավելի կոշտ պատժամիջոցներ։ 1920-ական թվականներին ավտորիտար վարչակարգն աստիճանաբար ավարտվում է, որի առանցքային տարրը դառնում է միակողմանի համակարգը։ Կուսակցական առաջնորդները ստանում են պե-տական լիազորություններ։ Այս պայմաններում 1928 թվականին ազգային ֆաշիստական կուսակցությունը դառնում է Իտալիայի քաղաքական դաշտի միակ և աջակողմյան կու-սակցություն։ Նույն տարում երկրում հաստատվում միակուսակցական համակարգ (մյուս կուսակցությունների գործունեությունն արգելվում է)։
1934 թվականին անցկացվում են հերթական խորհրդարանական ընտրությունները, որի ժամանակ ևս Մուսոլինին ընտրվում է բացարձակ մեծամասնությամբ (99 %)։ 1939 թվականին սկսվում է Երկրորդ համաշխարհային պատերազմը, որի նախօրեին Իտա-լիան դաշինք է կնքում նացիստական գաղափարախոսությամբ զարգացող գերմանա-կան Երրորդ Ռայխի հետ։ 1943 թվականի հուլիսին դաշնակիցների զորքերը Սիցիլիայից ներխուժում են մայրցամաքային Իտալիա և պարզ է դառնում, որ ֆաշիստական կու-սակցությունն Իտալիայում այլևս չի կարող երկար կյանք ունենալ։ Հռոմի պաշարումից հետո Բենիտո Մուսոլինին հեռացվում է վարչապետական աթոռից և թագավորի հրա-մանով նա ձերբակալվում է (հետագայում՝ մահվան դատապարտվում)։ Նոր վարչապետ գեներալ Բադալյոն պաշտոնապես արգելում է ֆաշիստների գործունեությունն Իտալիա-յում։