Ներսեհ
Գիտե՞ք, թե,,, Ֆարենհայտ Դանիել Գաբրիել

Դանիել Ֆարենհայտը 1707 թ-ից ճանապարհոր-դել է և ձեռք բերել գործիքներ պատրաստող վարպետի մասնագիտություն: 1717 թ-ից նա ապրել է Ամստերդամում, որտեղ կազմակերպել է մեխանիկական արհեստանոց և հռչակվել որպես ֆիզիկական գործիքներ ու սարքեր պատրաստող վարպետ: 1724 թ-ին ընտրվել է Լոնդոնի թագավորական ընկերության անդամ:
Ֆարենհայտն առաջարկել է ջերմաստիճանային ցուցնակ, որում սառույցի հալման և ջրի եռման կետերի միջակայքը բաժանված է 180 հավա-սար մասերի՝ Ֆարենհայտի աստիճանների (օF), ընդ որում՝ սառույցի հալման կետին վերա-գրված է 32օF, իսկ ջրի եռման կետին՝ 212օF արժեքները: Այս ջերմաստիճանային ցուցնակը կիրառվում է հիմնականում անգլիախոս երկրներում (հատկապես՝ ԱՄՆ-ում), սակայն աստիճանաբար տեղը զիջում է օC-ին:
Ֆարենհայտն ուսումնասիրել է նաև ջրի գերսառեցման երևույթը, հեղուկի եռման ջեր-մաստիճանի կախումը ճնշումից ու նրա մեջ լուծված աղերի պարունակությունից: Նա կատարելագործել է հեղուկների կշռային խտաչափը, մշակել տաք և սառը ջրերի խառ-նուրդի ջերմաստիճանը որոշելու եղանակ:
1709 թ-ին նա պատրաստել է սպիրտային, 1714-ին՝ սնդիկային ջերմաչափ:
Ըստ Ֆարենհայտի ցուցնակի՝ առողջ մարդու ջերմաստիճանը 97,88 F է (36,6օC):