• Ներսեհ

Գիտե՞ք, թե,,, Ֆետիշիզմը...


Ֆետիշիզմ՝ պորտ. fetico` կախարդված առար-կա, ֆրանս. fetiche` կուռք։ ֆետիշ տերմինը գործածության մեջ է մտել 18-րդ դարի երկ-րորդ կեսից ֆրանսիացի գիտնական Շարլ դը Բրոսի կողմից «Ֆետիշ աստվածների պաշ-տամունքի մասին» աշխատության հրատա-րակումից հետո: Ֆետիշիզմը անշունչ առար-կաների և իրերի երկրպագությունն է, որոնց վերագրվում է գերբնական, միստիկական կամ հրաշագործ հատկանիշներ և որակներ:

Նմանատիպ որակներ են վերագրվել քարերին, ծառերին, ոսկորներին, փետուրներին և շատ տարբեր առարկաների, իսկ ավելի ուշ շրջա-նում արդեն մարդիկ իրենք էին պատրաստում ֆետիշների` տարբեր տեսակի քարե ու կավե արձանիկներից մինչև կուռքեր և այլն:

Կռապաշտությունը, լինելով ֆետիշիզմի առավել զարգացած ձևը, տարբեր ժողովուրդ-ների մոտ տարբեր ձևերով է արտահայտվել: Որոշ տեղերում ֆետիշին շորեր են հագ-ցրել ու նրան զոհաբերություններ են կատարել։ Որոշ տեղերում ֆետիշին պատժել են` ծակելով արձանիկը մեխերով, որպեսզի վերջինս կատարի իրենց խնդրանքը:

Օրինակ, Հայաստանում առանձնահատուկ դեր են ունեցել սոսյաց անտառները, Իրանում ու Հնդկաստանում` կաղնու ծառը, Եգիպտոսում` փյունիկյան արմավենին, Հունաստանում և Հռոմում` ձիթենին և կաղնու ծառը, Գերմանիայում` եղևնին և այլն:

Ֆետիշիզմը լայնորեն տարածված է նաև արդի կրոններում, օրինակ՝ «սև քարի» (Մեքքայում) պաշտամունքը մուսուլմանների մեջ, մեռած հոգևորականների աճյուննե-րով պաշտամունքային շինություններինը՝ բուդդայականության մեջ, բազմաթիվ «հրա-շագործ» սրբապատկերների ու մասունքների երկրպագությունը՝ քրիստոնեության մեջ։

11 views0 comments
Հետևեք մեզ
facebook-ում