Ներսեհ
Գիտե՞ք, թե,,, Ֆիրդուսին

Ֆիրդուսին Իրանի, Տաջիկստանի և Աֆղանս-տանի ազգային բանաստեղծն է, «Շահնամե» էպոսի հեղինակը:
Աբուլղասիմ Ֆիրդուսու (իսկական անուն-ազ-գանունը՝ Հակիմ Աբուլղասիմ Մանսուր Հասան Ֆիրդուսի Թուսի. «Ֆիրդուսին» պարսկերեն է. նշանակում է դրախտային) մանկության և պա-տանեկության մասին շատ քիչ տեղեկություն-ներ են պահպանվել: Նա ստացել է լավ կրթու-թյուն. տիրապետել է նոր պարսկերենին, արա-բերենին, իմացել է հին պարսկերեն:
976 թ-ին թագավորական պալատի պատվերով շարունակել է գրել «Շահնամե» («Արքայապա-տում») պոեմը, որն սկսել էր վաղամեռիկ բա-նաստեղծ Դաղիղին: «Շահնամեում» նկարագըր-վում է Իրանի պատմությունը հնագույն շրջանից մինչև Խոսրով II շահի ժամանակները՝ մինչև մահմեդականության ներթափանցումը երկիր (VII դար): Առաջին տարբերակն ավարտել է 994 թ-ին, իսկ երկրորդը՝ 1010 թ-ին:
Պոեմը կազմված է 50 «թագավորություններից» (փադիշահ), «թագավորությունները»՝ մեծ ասքերից (դաստաներից)՝ մի քանի տասնյակից մինչև մի քանի հազար բեյթ: Էպոսի ամենանշանավոր դաստաներից են՝ «Զալ և Ռուդաբե», «Ռոստամի յոթ քաջագործու-թյունները», «Ռոստամ և Սոհրաբ», «Սիավուշ», «Իսֆենդիարի յոթ քաջագործություննե-րը», «Ռոստամ և Իսֆենդիար» և այլն:
Պոեմը պայմանականորեն ընդունված է բաժանել 3 մասի՝ դիցաբանական, դյուցազ-նական և պատմական: Դիցաբանական մասում ներառված են իրանական հնագույն առասպելները և տիեզերագիտական պատկերացումները, դյուցազնական մասում՝ իրա-նական ժողովրդի ձգտումները մարմնավորող հերոսների կյանքի պատմությունները, որոնցից ամենասիրվածը Ռոստամն է, իսկ պատմական մասում շարադրված են պատ-մական իրադարձություններն ու դեպքերը:
«Շահնամեում» արտացոլված է Բարու և Չարի պայքարի գաղափարը, որը հաճախ դրսևորվում է արդարության ու անարդարության հակադրությամբ. այն ներկայացված է Իրանի (Բարու աղբյուր) և Թուրանի (Չարի կրող) անընդմեջ կռիվների գեղարվեստա-կան պատկերներում և արդարամիտ, իդեալական տիրակալի վերաբերյալ Ֆիրդուսու գաղափարները մարմնավորող կերպարներում: Ֆիրդուսին անսահման սիրով է պատ-կերել հայրենի երկիրը՝ Իրանը, նրա բնությունը, հասարակ ժողովրդին, որի նկատմամբ համակրանքն արտահայտում է հատկապես ժողովրդական ապստամբությունների նկա-րագրությունների մեջ: Ֆիրդուսին գովերգել է բանականությունը՝ այն համարելով մար-դուն տրված բարձրագույն պարգև, հաղթության ու անմահության մեծ երաշխիք: Օգտա-գործելով թե՜ բանավոր ավանդությունները, թե՜ գրավոր աղբյուրները՝ Ֆիրդուսին գրել է դրամատիկական գործողություններով հարուստ պոեմ, որտեղ հերոսները պատմական անձեր են՝ յուրաքանչյուրն իր մտածելակերպով, փիլիսոփայական ընկալումներով: Էպոսն աչքի է ընկնում խոսքի արտասովոր արտահայտչականությամբ, կերպարների վառ անհատականությամբ:
Բանաստեղծի լեզուն հարուստ է մակդիրներով ու համեմատություններով:
«Շահնամեի» պատմական մասում հայերի մասին կան բազմաթիվ տեղեկություններ, որոնք առնչվում են V–VII դարերի իրադարձություններին: Ֆիրդուսին սիրով պատմում է V դարի հայ զորավար Մուշեղ Մամիկոնյանի քաջագործությունների մասին.
Հայ Մուշեղն իր հետ ուներ
մեծ աշխարհազոր բանակ,
Իր մեծության անհավասար՝
ոսկի, գանձեր անքանակ:
Պոեմի առանձին մասեր թարգմանել են Սերգեյ Ումառյանը, Գևորգ Ասատուրը, Հրաչյա Աճառյանը, Զորայր Միրզայանը, Միհրդատ Թիրյաքյանը և ուրիշներ:
Ֆիրդուսուն են վերագրել մի քանի քնարական բանաստեղծություններ և Ղուրանի թեմայով գրված «Յուսուպ և Զուլեյկա» պոեմը:
1934 թ-ին Ֆիրդուսու գերեզմանի վրա կառուցվել է դամբարան: Տաջիկստանում նրա անունով կոչվել են ազգային գրադարանը և փողոց, Իրանում՝ համալսարան, Երևանում՝ փողոց: