Ներսեհ
Գիտե՞ք, թե,,, Ֆլամինգոները,,,

Ֆլամինգոները կազմում են ֆլամինգո-նմանների կարգի թռչունների ընտանի-քը: Տարածված են Հարավարևմտյան Եվրոպայի, Ասիայի, Աֆրիկայի և Ամերի-կայի բազմաթիվ երկրներում: Հայտնի է 3, ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ սովորական ֆլա-մինգոն, որն աշնանային չվահյուր է: ՀՀ-ում հանդիպում է գարնանային և աշ-նանային չուի ընթացքում՝ Սևանա լճի և Արարատյան դաշտի ձկնաբուծական տնտեսություններում: 1933 թ-ից ՀՀ-ում հայտնի է ֆլամինգոյի չուի 17 դեպք (11-ը՝ Սևանի ավազանից, 6-ը՝ Արարատյան դաշտի ջրավա-զաններից): ՀՀ տարածքում ապրիլ-հունիսին հայտնվում են մոլորված հասուն ու երիտա-սարդ անհատներ, իսկ առաջին հավաստի բնադրումը հաստատվել է 1994–95 թթ-ին, ապա՝ 2000–02 թթ-ին:
Մարմնի երկարությունը 125–145 սմ է, թևերի բացվածքը՝ 140–165 սմ, կենդանի զանգ-վածը՝ 3,4–4 կգ: Թռիչքի ընթացքում նկատելի են անսովոր երկար վիզը, հետ տարածած ոտքերը: Փետրածածկը բաց վարդագույն է, թևերը՝ մուգ վարդագույն ու սև հատվածնե-րով: Կտուցը վարդագույն է, ծայրը՝ սև, հաստ, ներքև կեռված: Ոտքերը վարդագույն են, մատները՝ լողաթաղանթավոր:
Կեր է որոնում ծանծաղուտներում՝ ջրում ընկղմած կտուցը աջ ու ձախ տանելով: Սնվում է միջատներով, խխունջներով, խեցգետնակերպներով:
Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում: