Ներսեհ
Գիտե՞ք, թե,,, Ֆորտ Բոյար հեռուստախաղը առաջին անգամ հեռարձակվել է 1990 թ. այս օրը

1980 թվականից սկսած Ֆորտ Բոյարի նկատմամբ հետաքրքրություն է դրսևո-րում հեռուստատեսությունը։ Մասնավո-րապես՝ Ֆիլիպ Դե Դելևելը, «Գանձեր որոնողները» հանրաճանաչ հաղորդա-շարի վարողը, որի հաղորդումներից մե-կում հերոսը պետք է Ֆորտ Բոյարում գտներ Նապոլեոնի ծխախոտատուփը։ Նույն թվականին Ռոշֆորի առևտրային պալատը Ֆորտ Բոյարը վերակառուցելու առաջարկություն է ստանում։ Սակայն ոչ մեկին այդ առաջարկը չի հետաքրքրում։ 1989 թվականին Էրիկ Էրտը 1.5 միլիոն ֆրանկով վաճառում է Ֆորտ Բոյարը հեռուստախաղերի պրոդյուսեր Ժակ Անտուանին, որն իր շոուի համար տարածք էր փնտրում։ 1989 թվականին սկսվում է Ֆորտ Բոյարի վերակառուցումը։ Շինությունից 25 մետր հեռավորության վրա կառուցվում է նավա-մատույցի հարթակ՝ նավերի մոտենալու համար։ Սարքավորումներով հագեցվում են 2 սրահները՝ համանուն հեռուստախաղի համար։ 1996 թվականին վերականգնվում են նաև հրետանային պլատֆորմները։ Սակայն Ֆորտ Բոյարը դեռևս ծովի քարուքանդ անող հարվածներին էր ենթարկվում։ Լիովին մաքրվում են արտաքին պատերը։
«Ֆորտ Բոյար» հեռուստախաղը առաջին անգամ եթեր է հեռարձակվել 1990 թ. հուլիսի 7-ին: