top of page
  • Writer's pictureՆերսեհ

Գիտե՞ք, թե,,, Ֆրանսիայի դրոշի օր


Ֆրանսիայի պետական դրոշը պաշտո-նապես ընդունվել է 1794 թ. փետրվարի 15-ին:

Դրոշի կապույտ գույնը օգտագործվել է դեռևս Քլոդվիգ I-ի կառավարության տարիներին։ Այն կապ ունի Սուրբ Մար-տին Տուրսկինի հետ, որը Ֆրանսիայի հովանավոր սուրբն է համարվում։ Ըստ լեգենդի սուրբը կիսել է իր թիկնոցը (կապույտ գույնի) Ամյեն քաղաքի աղքատներին, իսկ Քլոդվիգը քրիստոնեության ընդունումից հետո մոտավորապես 498 թվականին ի պատիվ նրա դրոշի սպիտակ գույնը փոխարինեց կապույտով։

Սպիտակ գույնը 1638-1790 թվականների ընթացքում համարվել էր թագավորական դրոշի գույն և մի քանի ծովերի նշան։ 1814 թվականից 1830 թվականը այն նաև եղել է թագավորական բանակի դրոշի գույնը։ Սպիտակ գույնը խորհրդանշում է Ֆրանսիան և այն ամենը, ինչը կապված է աստվածային կարգի հետ՝ Աստծու հետ (այստեղից էլ ընդունվել է այս գույնը որպես թագավորական հիմնական խորհրդանիշ։ Ըստ պաշտո-նական ուսմունքի թագավորի իշխանությունն ուներ աստվախային ծագում)։

Հուգո Կապետի կառավարության օրոք և Ֆրանսիայի թագավորի հետնորդները Սուրբ Դիոնիսիայի պատվին ունեին կարմիր օրիֆլամմա, որ եղել է լեգենդար աբբայության հիմնադիրը։

43 views0 comments
Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page