top of page
  • Writer's pictureՆերսեհ

Գիտե՞ք, թե,,,


Գոլանի բարձունքը Սիրիական տարածք է Մերձավոր Արևելքում, որը ՄԱԿ-ը համարում է Իսրայելի կողմից բռնագրավված։ Մինչև 1967 թվականը Սիրիայի Արաբական Հանրապետության 14 մարզերից մեկի՝ Ալ-Կունեյտրայի մարզի մասն էր։ Այն գրեթե ամբողջությամբ զբաղեցնում է այս մարզի տարածքը։

1967 թվականին Վեցօրյա պատերազմի ժամանակ անցել է Իսրայելի վերահսկողության տակ։ 1973 թվականին Ահեղ Դատաստանի օրվա պատերազմում նրա մի մասը հետ է վերցվել Սիրիայի կողմից, մյուս մասում հաստատվել է ՄԱԿ-ի խաղաղապահ զորքերի վերահսկողությունը։ 1981 թվականին Իսրայելը դարձյալ անեքսիայի է ենթարկել բարձունքը, սակայն անեքսիան չի ճանաչել համաշխարհային ոչ մի միավորում։ Ե՛վ Իսրայելը, և՛ Սիրիան Գոլանի բարձունքը համարում են իրենց տարածքի մի մասը։

2019 թվականի մարտի 25-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրեց մի հրամանագիր, որով Միացյալ Նահանգները միակողմանիորեն ճանաչում է Գոլանի բարձունքը որպես Իսրայէլի պետության անքակտելի մաս:

5 views0 comments
Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page