Ներսեհ
Գիտե՞ք, թե,,,

Հովհան Ոսկեբերանը ծնվել է շուրջ 347 թվականին Անտիոքում։ Ուսանել է Անտի-ոքի աստվածաբանական դպրոցում, ճար-տասանության մեջ հմտացել հռետոր Լի-բանիոսի մոտ։ Դեռ երիտասարդ տարի-քում իրեն նվիրել է ճգնողական կյանքին։ 381 թվականին ձեռնադրվել է սարկա-վագ, իսկ 386 թվականին՝ քահանա։ Այս ընթացքում իր սքանչելի ու պերճախոս քարոզների շնորհիվ արժանացել է «Ոս-կեբերան» տիտղոսին։
398 թվականին ընտրվում է Կ. Պոլսի պատրիարք։ Թեև դա կատարվել էր հա-կառակ իր կամքի նա եռանդով ու նա-խանձախնդրությամբ լծվում է քրիստո-նեական կենցաղից հեռացած և անբարո ու վեճերով լի կյանքով ապրող մայրա-քաղաքի բնակչության բարքերի ուղղման գործին։ Ամեն տեսակ անբարոյականութ-յուն կշտամբող Ոսկեբերանը իր վրա է հրավիրում Եվդոքսիա կայսրուհու զայ-րույթը։ Սուրբ հայրապետի դեմ է դուրս գալիս նաև Ալեքսանդրիայի Թեոփիլոս պատրիարքը, որը ձգտում էր Կ. Պոլսի պատրիարք դառնալ։ 403 թվականին եկե-ղեցական ժողովի կողմից անհիմն ամ-բաստանություններով պաշտոնաթող է արվում և աքսորման դատապարտվում, սակայն աքսոր մեկնելու գիշերն երկրա-շարժ ու հրդեհներ են տեղի ունենում։ Են-թարկվելով Կ.Պոլսի բնակչության ճնշմա-նը՝ կայսրուհին ետ է կանչում Ոսկեբերանին իր աթոռը։
Հովհան Ոսկեբերանը շարունակում է նույն խստությամբ քննադատել արքունական զեխությունները։ Հակառակ ժողովրդի համակրանքին և Արևմտյան եկեղեցու պաշտպանության՝ Արկադիոս կայսրն ու Եվդոքսիա կայսրուհին կրկին նրան աքսորելու հրաման են արձակում։ Ոսկեբերանն աքսորվում է Պոնտոս և մահանում 407 թվականին, Կոմանա քաղաքում։
438 թվականին, Հովհան Ոսկեբերանի մարմինը մեծ հանդիսավորությամբ բերում և ամփոփում են Կ. Պոլսի Ս. Առաքելոց եկեղեցում։
Հովհան Ոսկեբերանը թողել է մատենագրական հարուստ ժառանգություն (մեկնութ-յուններ, դավանաբանական և հակաճառական գրվածքներ, ճառեր, քարոզներ, ներբող-ներ, նամակներ և այլն), որը կարևոր դեր է կատարել քրիստոնեական մտքի պատ-մության մեջ։ Նրա երկերից շատերը թարգմանվել են հայերեն դեռևս հայ վարդա-պետների կողմից 5-րդ դարում՝ գրերի գյուտից և Աստվածաշնչի թարգմանությունից անմիջապես հետո։