Ներսեհ
Գիտե՞ք, թե,,,

Կաթոլիկ բառը, որ հունարենից թարգմանաբար նշանակում է «տիեզերական», առաջին անգամ կիրառվել է II դարի սկզբին եկեղեցին նկարագրելու համար։ Տերմինի առաջին մեզ հայտնի կիրառությունը եղել է մ. թ. 110 թ. Սուրբ Իգնատիուսի կողմից։ «Կաթոլիկ» եզրույթը կիրառվել է De fide Catolica (փաստաթուղթ) դրույթներում 380 թ. ընդունված Թեոդոսիոս 1-ի կողմից, ով վերջին կայսրն էր, որ ղեկավարում էր Հռոմեական կայսրության ինչպես արևելյան, այնպես էլ արևմտյան հատվածները։
1054 թվականից սկսած Ուղղափառ Արևելյան եկեղեցին վերցրեց «Ուղղաափառ» ածականը որպես իր հիմնական մակդիր, այնուամնայնիվ Կաթոլիկ եկեղեցու պաշտոնական անունը շարունակում է մնալ «Ուղղափառ կաթոլիկ եկեղեցի», նկարագրությունը պահպանվեց նաև Բողոքական հեղափոխությունից հետո, երբ կաթոլիկ համայնքի մի մասը ստացավ բողոքական անվանումը։ Կաթոլիկ եկեղեցի անվանումը ամբողջ եկեղեցու համար կիրառվել է Կաթոլիկ եկեղեցու վարդապետություն 1990 և Եկեղեցական օրենսգիրք 1983 փաստաթղթերում։
Հարկ է նշել, որ Կաթոլիկ եկեղեցին քարոզում է, որ այն միակ, սրբազան, կաթոլիկ և առաքելական ճշմարիտ եկեղեցին է հիմնված Հիսուս Քրիստոսի կողմից, և որ նրա եպիսկոպոսները Քրիստոսի առաքյալների հետևորդներն են, իսկ Պապը Պետրոս առաքյալի հետևորդն է։ Այն պնդում է, որ տարածում է սկզբնական Քրիստոնեական հավատը՝ պահպանելով անսխալականությունը և փոխանցելով սրբազան ավանդույթները։