• Ներսեհ

Գիտե՞ք, թե,,,


Տիկնիկները մարդու, թռչունների, կենդա-նիների կերպարանքով իրեր են, որոնք պատրաստվում են տարբեր նյութերից (փայտ, մետաղ, գործվածք, բուրդ, թել, խմոր և այլն)։ Տիկնիկները հիմնականում լինում են ծիսական, թատերական և մանկական։ Ծիսական տիկնիկի առաջա-ցումը կապված է ծիսակատարությունների հետ․ դրանք ստեղծվել են հավատալիքային, կրոնական և առասպելական տարբեր կերպարների պատկերներով, օգտագործվել են հմայելու, կախարդելու նպատակով։ Ծիսական տիկնիկների որոշ մասը կիրառվելով կրոնական միստերիալ ներկայացումներում, փոխակերպվել են թատերական կերպարի, սկզբնավորելով տիկնիկային թատրոնը։ Մանկական խաղատիկնիկները ծիսական ու թատերական տիկնիկների փոխակերպված վերապրուկային ձևերն են, որոնք, ժամանակի ընթացքում կորցնելով կամ պահպանելով իրենց ծիսական, պաշտա-մունքային դերը, միաժամանակ երեխաների համար ծառայում են նաև որպես զբաղմունքի և ժամանցի առարկա, կատարելով դաստիարակչական դեր։

10 views0 comments
Հետևեք մեզ
facebook-ում