Ներսեհ
Գիտե՞ք, թե,,,

Նիկիայի Ա. տիեզերական ժողովը գումարվել է 325 թ.-ին, Նիկիա քաղաքում: Քրիստոնյա եկեղեցու վարդապետների այս ժողովը հրավիրվել էր Կոստանդիանոս Ա. Մեծի կողմից: Իր որոշումների ավանդական քրիստոնյա եկեղեցիների կողմից ընդունման շնորհիվ ճանաչվել է տիեզերական։ Ժողովին մասնակցել են 318 եպիսկոպոսներ, այդ թվում Հայաստանից՝ Գրիգոր Լուսավորչի որդի Արիստակեսը։
Ժողովը դատապարտել է Արիոսի վարդապետությունը՝ հայտարարելով այն հերետիկոսություն։
Ժողովը մշակել է դավանաբանական բանաձև, որը հայտնի է Նիկիական հանգանակ անունով։
Ժողովը ֆիքսում է Զատիկը տոնելու ժամանակը՝ գարնանային արևահավասարից անցած առաջին լիալուսնից հետո ընկած առաջին կիրակին։
Ըստ ավանդության Արիստակեսը բերում է Նիկիական ժողովի որոշումները Հայաստան և ներկայացնում դրանք իր հորը՝ Գրիգոր Լուսավորչին, որը դրանք ներմուծում է Հայ եկեղեցու դավանաբանության և ծիսակարգի մեջ։