Ներսեհ
Գիտե՞ք, թե,,,

Գրող, դերասան, կինոռեժիսոր, արվեստի վաստակավոր գործիչ Վասիլի Շուկշինի ստեղծագործությանը բնորոշ է սոցիալ-հոգեբանական տիպերի բազմազանութ-յունը. նրա հերոսները ժողովրդից ելած արտասովոր մարդիկ են՝ բարոյապես մաքուր ու պահանջկոտ: Վասիլի Շուկ-շինը 1943 թ-ին ավարտել է յոթնամյա դպրոցը, ընդունվել Բիյսկի ավտոմոբի-լային տեխնիկում, որը չավարտած՝ աշ-խատել է որպես փականագործ: 1947–49 թթ-ին աշխատել է Կալուգայի շարժանիվների և Վլադիմիրի տրակտորի գործարաններում, ապա՝ երկաթուղու Շչերբինկա կայարանում: 1953–54 թթ-ին եղել է հայրենի գյուղի դպրոցի տնօրենը: 1961 թ-ին ավարտել է Մոսկվայի կինեմատոգրաֆիայի համամիութենական պետական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը: 1958 թ-ին տպագրել է առաջին պատմվածքը («Երկուսը սայլի վրա»), 1963 թ-ին՝ «Գյուղաբնակներ» պատմվածքների ժողովածուն: 1963 թ-ից «Մոսֆիլմ» կինոստուդիայի ռեժիսոր էր: 1964 թ-ին իր սցենարով նկարահանել է «Ապրում է այսպիսի տղա» (Վենետիկի կինոփառատոնի գլխավոր՝ «Սբ Մարկոսի ոսկե առյուծ» մրցանակ՝ 1964 թ.) կինոնկարը:
Ժամանակի ընթացքում ավելի որոշակիացել է գրողի ընդվզումը կյանքին արագ հարմարվող ամբոխավարների և բյուրոկրատների դեմ («Այնտեղ, հեռվում», 1968 թ., «Զրույցներ պայծառ լուսնի տակ», 1974 թ., ժողովածուներ, «Զրո, զրո ամբողջ», «Տալիս ես սիրտ», պատմվածքներ):
Շուկշինի գրական գործերում և կինոերկերում գերիշխում են հոգեբանական վերլուծությունը, հետաքրքրությունը ժողովրդական վառ բնավորությունների, մարդու հոգևոր ազատության նկատմամբ:
Շուկշինը հանկարծամահ է եղել նկարահանման ժամանակ:
Շուկշինի բազմաթիվ գործեր հայերեն է թարգմանել Արմեն Հովհաննիսյանը: Հայկական հեռուստաթատրոնը բեմադրել է Շուկշինի «Մինչև վերջին աքլորականչ» (1976 թ.), «Դեպք ռեստորանում» (1981 թ.) գործերը: