• Ներսեհ

Գիտե՞ք, թե,,,


Շուշին Լեռնային Ղարաբաղի Հանրապե-տության (ԼՂՀ) համանուն շրջանի վար-չական կենտրոնն է: Առաջին անգամ հիշատակվել է XV դարում:

Շուշին գտնվում է Ղարաբաղի լեռնա-շղթայի նախալեռներում, Գորիս–Ստեփա-նակերտ ճանապարհին՝ Ստեփանակեր-տից 11 կմ հարավ:

Շուշի բնակավայրի մասին վկայում են նրա շրջակայքում և բարձրավանդակի վրա սփռված մ. թ. ա. II–I հազարամյակների դամբարանները:

Դժվարամատչելի բնական դիրքի շնորհիվ Շուշին հնուց ի վեր արցախահայության համար ունեցել է պաշտպանական նշանակություն. այն պարսպապատել են ու դարձրել բերդ: IX դարի կեսին Խաչենի (Արցախ) իշխան Սահլ Սմբատյանն այստեղ է հաղթել արաբ ասպատակիչ զորքին և ազատագրել գերեվարված հայ բնակչությանը:

Շոշ անվանումն առաջին անգամ հիշատակվում է XV դարում՝ այդտեղ գրված ձեռագիր հիշատակարանում: Ուշմիջնադարյան աղբյուրներում հիշատակվում է Քար, հաճախ՝ նաև Շոշի բերդ (հարևան համանուն ավանի) անվանումներով: 

XVII դարի վերջից հայկական ինքնավար իշխանությունները փորձել են թոթափել պարսկական լուծը, իսկ 1724–35 թթ-ին մարտնչել են օսմանյան զորքերի դեմ:

XVIII դարի սկզբին Շուշին եղել է հայոց ազատագրական պայքարի կենտրոն: 1720-ական թվականներին հայկական զորախմբի գլխավոր հրամանատար Ավան հար-յուրապետը (Ավան Յուզբաշի) Շուշի բերդ-ամրոցը վերակառուցել է Շուշի սղնախի (ապաստարան, ամրություն):

XVIII դարի 2-րդ կեսին թուրքական ջիվանշիր վաչկատուն ցեղի առաջնորդ Փանահ Ալին, օգտվելով Ղարաբաղի մելիքությունների ներքին անհամաձայնություններից, Վարանդայի Մելիք-Շահնազարի օժանդակությամբ տիրացել է Շուշիին և իրեն հռչակել Ղարաբաղի խան, բերդը բնակեցրել թուրք վաչկատուն ցեղերով, ապա՝ Ագուլիսից, Ղազանչիից, Մեղրիից և այլ վայրերից տեղահանված շինական ու արհեստավոր հայերով: 1750-ական թվականների կեսին Մելիք-Շահնազարը և Փանահ Ալի խանը վերակառուցել են բերդը:

XIX դարի սկզբներին Շուշին դարձել է ռուս-պարսկական պատերազմների ռազմաբեմ: 1805 թ-ի մայիսի 14-ին Կյուրակչայի պայմանագրով (պաշտոնապես վավերացվել է 1813 թ-ի Գյուլիստանի ռուս-պարսկական հաշտության պայմանագրով) Շուշին (Ղարաբաղի կազմում) անցել է Ռուսաստանին: 

Շուշիում քաղաքաշինությունը զարգացել է ռուսական տիրապետության շրջանում. առաջին գլխավոր հատակագիծը կազմել են ռուս զինվորական ճարտարապետները՝ 1820-ական թվականներին (վերակազմվել է 1837, 1844 և 1855 թթ-ին): Կառուցապատվել են հայաբնակ թաղամասերը, որոնցից յուրաքանչյուրն ուներ իր կենտրոնն ու եկեղեցին: Կառուցվել են քաղաքատիպ բնակելի և հասարակական շենքեր՝ տպարաններ, դպրոցներ, ուսումնարաններ, ակումբ, գրադարաններ, խանութներ, հյուրանոցներ, 2–3-հարկանի բնակելի տներ, սրբատաշ կրաքարով՝ 5 եկեղեցի՝ Կուսանաց անապատի միանավ, թաղածածկ, եռահարկ զանգակատնով Սբ Աստվածածին (1816 թ., չի պահպանվել), Նոր կամ Վերին թաղի խաչաձև գմբեթավոր, արևմտյան կողմում՝ զանգակատնով Սբ Հովհաննես Մկրտիչ (Կանաչ ժամ կամ Ղարաբաղցոց, 1848 թ.), Ագուլեցոց Սբ Աստվածածին (1822 թ.) և Մեղրեցոց Սբ Աստվածածին (1838 թ.) եռանավ բազիլիկները (չեն պահպանվել), Ղազանչեցոց Սբ Ամենափրկիչ մայր տաճարը (1868–87 թթ., վերանորոգվել է 1981–97 թթ-ին, 1996 թ-ից Արցախի թեմի առաջնորդանիստն է): Այդ շրջանում բարենպաստ պայմաններ են ստեղծվել նաև քաղաքի տնտեսության զարգացման համար, և կարճ ժամանակամիջոցում Շուշին դարձել է Անդրկովկասի խոշոր քաղաքներից, մետաքսագործության և գորգագործության կենտրոն, գործել են նաև 950-ից ավելի առևտրական, արհեստավորական-տնայնագործական, արտադրական ձեռնարկություններ: 

Շուշին նույնպես տուժել է 1905–07 թթ-ի հայ-թաթարական ընդհարումներից: 

1918–20-ական թվականներին Ադրբեջանի մուսավաթական կառավարության դրդմամբ և անմիջական մասնակցությամբ Շուշիում տեղի են ունեցել արյունալի կոտորածներ. 1920 թ-ի մարտի 23-ին քաղաքի հայկական մասն ամբողջովին ավերվել ու հրդեհվել է: 

1921 թ-ի հուլիսի 5-ին՝ ՌԿ(բ)Կ Կովկասյան բյուրոյի որոշմամբ, Շուշին Լեռնային Ղարաբաղի կազմում տրվել է Ադրբեջանին: Խորհրդային իշխանության առաջին տարիներից մինչև 1960-ական թվականների սկիզբը Շուշին չի կառուցապատվել, այնուհետև հայկական թաղամասի ավերակների վրա կառուցվել են նոր շենքեր, ոչնչացվել են հայկական եկեղեցիները և ռուսական միակ եկեղեցին:

1988 թ-ի գարնանից սկսված արցախահայության ազգային-ազատագրական շարժման սկզբից Շուշիի մոտ 2 հզ. հայերը բռնի տեղահանվել են:

1991 թ-ի աշնանից Շուշիում տեղակայված ծանր հրետանիով և հրթիռային կայանքներով պարբերաբար հրթիռակոծվել ու ավերվել են հայկական բնակավայրերը և մայրաքաղաք Ստեփանակերտը: 

Գնդապետ Արկադի Տեր-Թադևոսյանի (Կոմանդոս) ղեկավարությամբ 1992 թ-ի մայիսի 8-ի գիշերվա ժամը 2:30-ին սկսվել և մայիսի 9-ի վաղ առավոտյան ավարտվել է քաղաքը թշնամուց «մաքրելու» գործողությունը: 1992 թ-ի մայիսի 16–18-ը հայկական ուժերն ազատագրել են նաև Շուշիի շրջանի գյուղերը, Լաչինն ու շրջակա բնակավայրերը: Բացվել է Գորիս–Լաչին ճանապարհը: ՀՀ-ում և ԼՂՀ-ում մայիսի 9-ը պաշտոնապես հայտարարվել է Շուշիի ազատագրման, ԼՂՀ պաշտպանության բանակի և հաղթանակի օր (եռատոն): 

ԼՂՀ ԱԺ-ի 1994 թ-ի մայիսի 7-ի որոշմամբ սահմանվել է «Շուշիի ազատագրման համար» ԼՂՀ մեդալը:

Քաղաքում գործում են դպրոցներ, մշակույթի օջախներ, եկեղեցիներ: Բերդաքաղաքի ու նրա մերձակայքի մշակութային ժառանգությունն ուսումնասիրելու և Շուշիի XIX դարի պատմաճարտարապետական դիմագիծը վերականգնելու նպատակով 2000 թ-ին ստեղծվել է «Շուշի» բարեգործական-մշակութային հիմնադրամը: 

Շուշիի մուտքի մոտ տեղադրվել են «Տանկ-հուշարձանը» և զոհված ազատամարտիկ-ների հիշատակին նվիրված  «Ամենափրկիչ խաչարձանը», իսկ քաղաքի կենտրոնում՝ պետական և ռազմական գործիչ Վազգեն Սարգսյանի հուշարձանը (2000 թ., քանդա-կագործ՝ Լևոն Թոքմաջյան):

Շուշին եղել է հայ մշակույթի կարևոր կենտրոն, որտեղ բարձր զարգացման են հասել կրթությունը և հատկապես գրատպությունը: 1827–1920 թթ-ին քաղաքում գործել է 5 տպարան, հրատարակվել է ավելի քան 150 անուն գիրք:

5 views0 comments
Հետևեք մեզ
facebook-ում 
Contact Us
  • Facebook
  • Instagram

    Like what you read? Donate now and help me provide fresh news and analysis for my readers   

© Գիտե՞ք, թե,,,

© 2023 by "This Just In". Proudly created with Wix.com

This site was designed with the
.com
website builder. Create your website today.
Start Now