top of page
  • Writer's pictureՆերսեհ

Գիտե՞ք, թե,,, 1099 թ. Երուսաղեմի թագավորության ղեկավար դարձավ Գոդֆրուա Բուլյոնցին


Գոդֆրուա Բուլյոնցին Երուսաղեմի գրավումից հե-տո դառնում է Երուսաղեմի թագավորության ա-ռաջնորդը։ Հրաժարվելով թագադրվել այն քաղա-քում, որտեղ Հիսուս Քրիստոսին թագադրեցին փշե պսակով՝ Գոդֆրուան ընդունեց «Աստծո գերեզմա-նի պաշտպան» տիտղոսը:

Աղքատների խաչակրաց արշավանքի տապալու-մից հետ Գոդֆրուա Բուլյոնցին, ով այդ ժամանակ արդեն Լոթարինգիայի հերցոգ էր, իր եղբայրներ՝ Բալդուինի և Էստաշի հետ միասին գլխավորեց խաչակիրների կանոնավոր բանակը։ Նրանց ընկա-լում էին որպես՝ Հռոմի Պապի դաշնակիցներ։ Աննա Կոմնենոսի վկայությամբ Գոդֆրուաի բանակը կազմված էր 10 հազարանոց հեծելազորից և 70 հազարանոց հետևակից։ Մինչև զորքերը գլխավո-րելը Գոդֆրուան վաճառեց իր ունեցվածքի զգալի մասը, այդ թվում՝ Բուլյոնի կոմսությունը: Լոթարին-գիացիները արշավեցին առաջինը և նրանց առաջնորդներից պահանջվեց մեծ ջանքեր գործադրել, որպեսզի ընդհանուր հայտարարի հասնեն Հունգարիայի բնակիչների հետ, ովքեր լավ էին հիշում աղքատ-խաչակիրների անմարդկային գործողությունները։ Բել-գրադից ոչ հեռու Գոդֆրուան հանդիպեց Բյուզանդիայի կայսեր Ալեքսիոս Ա Կոմնենոսի դեսպաններին և նրանց հետ դաշինք կնքեց։ Բյուզանդացիները պարտավորվում էին սննդամթերք տրամադրել խաչակիրներին` նրանց հողերը պաշտպանելու պայմանով։ Այս համագործակցությունը տևեց մինչև խաչակիրները անհայտ պատճառներով պաշա-րեցին Սելիբրիա քաղաքը։ Տագնապահար Ալեքսիոսը հրամայեց Գոդֆրուաին ներկայա-նալ իր մոտ` Կոստանդնոպոլիս։ Սակայն Գոդֆրուան հրաժարվեց, և 1096 թվականի դեկտեմբերի 23-ին լոթարինգիացիները հասան Կոստանդնոպոլսի պարիսպներին։ Ալեք-սիոսը որոշեց դադարեցնել խաչակիրների սնուցումը մթերքներով, բայց այն բանից հետո, երբ խաչակիրները սկսեցին թալանել քաղաքի շրջակայքը, կայսրը որոշեց վերա-կանգնել սննդի մատակարարումը։ Զինված բախումներից հետո Ալեքսիոսը և Գոդֆրու-ան համաձայնության եկան. Գոդֆրուան երդմնակալեց Ալեքսիոսին ու փոխարենը մեծ գումար ստացավ։ Երբ Կոստանդնոպոլիս ժամանեցին մնացած խաչակիրները, Գո-դֆրուան շարժվեց դեպի Նիկեա։ Քաղաքը գրավելուց հետո խաչակիրները բաժան-վեցին՝ առաջնագիծը ղեկավարում էր Բոհեմունդը, իսկ թիկունքը Գոդֆրուան։

1099 թվականի հուլիսի 15-ին Երուսաղեմը գրավելուց հետո Գոդֆրուան ընտրվեց արքա և ընդունեց «Աստծո գերեզմանի պաշտպան» տիտղոսը։ Արքա դառնալուց հետո Գո-դֆրուան սկսեց ընդլայնել թագավորության տարածքները գրավելով Կեսարիան, Աս-կալոնը իրեն ենթարկեցնելով Հորդանան գետի ձախ ափի արաբ բնակչությանը։ Նրա նախաձեռնությամբ մշակվեց օրենսդրություն։ Ըստ իբն ալ-Կալանիսի՝ նա զոհվում է Աքքան պաշարելու ընթացքում, իսկ ըստ ուրիշ աղբյուրների մահանում է խոլերայից 1100 թվականին։

22 views0 comments
Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page