• Ներսեհ

Գիտե՞ք, թե,,,


Գերմանացի կոմպոզիտոր Ռոբերտ Շու-մանը ռոմանտիկական ուղղության խոշոր ներկայացուցիչներից է երաժշտության մեջ, դաշնամուրային երկերի, սոնատնե-րի նորարար-մեկնաբան:

Վաղ տարիքից աչքի է ընկել գեղարվես-տական բազմակողմանի ունակություննե-րով, հատկապես` երաժշտական: 13 տա-րեկանից ելույթներ է ունեցել որպես դաշ-նակահար: 1828 թ-ից Լայպցիգի և Հայ-դելբերգի համալսարաններում ուսումնասիրել է իրավաբանություն: Միաժամանակ, Լայպցիգում, որպես դաշնակահար, կատարելագործվել է հայտնի մանկավարժ Ֆրիդրիխ Վիկի ղեկավարությամբ, իսկ 1831–32 թթ-ին աշակերտել է կոմպոզիտոր և դիրիժոր Հայնրիխ Դոռնին (տեսություն): 

Շումանն ստեղծել է մեխանիկական սարք՝ մատներն արագ շարժելու վարժանքի համար, սակայն վնասել է աջ ձեռքը և հրաժարվել է պրոֆեսիոնալ դաշնակահար դառ-նալու մտքից: Նա XIX դարի ամենափայլուն և ինքնատիպ երաժշտական քննադատ-ներից է: 1834 թ-ին Լայպցիգում հիմնել է «Նոր երաժշտական հանդեսը» (խմբագրել է մինչև 1844 թ.) և այն դարձրել գերմանական երաժշտության առաջադիմական ուղղութ-յան պարբերական. պայքարել է երաժշտության հակագեղարվեստական միտումների դեմ, աջակցել նոր` ռոմանտիկական դպրոցի ստեղծմանը: 1841 թ-ից Շումանը կնոջ՝ դաշնակահարուհի Կլարա Վիկի հետ համերգներով շրջագայել է մի շարք երկրներում (Չեխիա, մերձբալթյան երկրներ, Ռուսաստան և այլն): 1843 թ-ին նա որոշ ժամանակ դասավանդել է Լայպցիգի կոնսերվատորիայում: 1844 թ-ից ապրել է Դրեզդենում, 1850 թ-ից՝ Դյուսելդորֆում, որտեղ, ստեղծագործելուն զուգընթաց, ղեկավարել է երգչախմբեր և նվագախումբ: 

1840-ական թվականների վերջից Շումանը տառապել է հոգեկան հիվանդությամբ. կյանքի վերջին 2 տարին անցկացրել է հոգեբուժարանում, որտեղ էլ մահացել է:

Շումանի ստեղծագործությունը սերտորեն կապված է գերմանական ժողովրդական-կենցաղային և դասական երաժշտությանը: Նա ընդլայնել է երաժշտական լեզվի և ձևերի շրջանակները: Դաշնամուրային գործերի մեծ մասը սյուժետային հոգեբանական առանցքով միավորված քնարական-դրամատիկական պիեսների շարքեր են: Ուշագրավ են «Կառնավալ», «Թիթեռնիկներ», «Դավիդսբյունդլերներ», «Կրայսլերիանա» և այլ գործեր: Հանրաճանաչ են նաև նրա դաշնամուրային վարիացիաները, կոնցերտը, 3 սոնատները, Դո մաժոր ֆանտազիան (նվիրված է Ֆերենց Լիստին), որոնցից յուրաքանչյուրը տվյալ ժանրի նորարական մեկնաբանման ցայտուն օրինակ է: 

    Like what you read? Donate now and help me provide fresh news and analysis for my readers   

© Գիտե՞ք, թե,,,

© 2023 by "This Just In". Proudly created with Wix.com

This site was designed with the
.com
website builder. Create your website today.
Start Now