Ներսեհ
Գիտե՞ք, թե,,,
ՖԵՌՆԱՆ ՄԱԳԵԼԱՆ

Պորտուգալացի ծովագնաց Ֆ. Մագելանը 1505–12 թթ-ին մասնակցել է պորտուգա-լական արշավախմբերին: Նա համոզված էր, որ Հարավային ծովի և Ատլանտյան օվկիանոսի միջև կա մի նեղուց, այսինքն՝ ավելի կարճ ճանապարհ, որն Իսպանիան կկապեր Հնդկաստանի և Համեմունքների կղզիների (Ինդոնեզիա) հետ:
Այդ նպատակով իսպանական Կառլոս I թագավորի հովանավորությամբ 1519 թ-ի սեպտեմբերի 20-ին Մագելանի ղեկավա-րած 5 նավից («Տրինիդադ», «Սան Անտոնիո», «Սանտ Յագո», «Կոնսեպսի-ոն», «Վիկտորիա») բաղկացած արշավա-խումբն ուղևորվեց դեպի արևմուտք: Կտրելով Ատլանտյան օվկիանոսը՝ հայտ-նաբերեց մի շարք կղզիներ ու հասավ Հարավային Ամերիկայի ափերը՝ Լա Պլատայի գետաբերան: Անցնելով Հարավային Ամերիկան Հրո Երկիր կղզուց բաժանող իր իսկ հայտնագործած նեղուցով (հետագայում կոչվեց Մագելանի նեղուց)՝ կտրեց Խաղաղ օվկիանոսը (17.000 կմ) և նավարկեց դեպի Ֆիլիպինյան կղզիներ: Տեղացիների հետ ընդհարման ժամանակ, սակայն, Մագելանը սպանվեց: Ամբողջ արշավախմբից Իսպանիա վերադարձավ միայն «Վիկտորիա» նավը՝ անցնելով Հնդկական օվկիանոսն ու շրջանցելով Աֆրիկան: Այդպես կատարվեց առաջին շուրջերկրյա նավարկությունը, որը գիտական խոշոր նշանակություն ունեցավ: