Ներսեհ
Գիտե՞ք, թե,,,

Ոզնագլխիկը (ոզնենի) աստղածաղկազ-գիների ընտանիքի միամյա խոտաբույս է: Հայտնի է շուրջ 120, ՀՀ-ում՝ 8 տեսակ՝ գնդագլխիկավոր, փշոտ, բազմափուշ, սո-վորական և այլն՝ տարածված Արագա-ծոտնի, Շիրակի, Տավուշի մարզերում:
Ցողունը ճյուղավորվող է, բարձրությունը՝ 20–100 սմ և ավելի: Տերևները փշոտ են՝ նշտարաձև բլթակների բաժանված: Ծաղ-կաբույլը ընդհանուր գնդաձև ծաղկակալի վրա խմբված, միածաղիկ զամբյուղ է և կազմում է գնդաձև գլխիկ: Յուրաքանչյուր զամբյուղ հիմքում կրում է «վրձին», որը կազմված է երկար խոզաններից: Սրանք թաղանթային են կամ կաշեկերպ, սրածայր, եզրերը՝ ատամնավոր, թարթիչավոր կամ ամբողջական: Ծաղիկները երկնագույն են կամ սպիտակավուն: Պտուղը գլանաձև սերմիկ է: Պարունակում է կաուչուկ, սապոնիններ, ալկալոիդներ, ֆլավոնոիդներ և այլն: Օգտագործվում է որպես միզամուղ և քրտնաբեր միջոց, նաև մաշկային հիվանդութ-յունների բուժման և այլ նպատակներով: