top of page
  • Writer's pictureՆերսեհ

Գիտե՞ք, թե,,,


Որսորդությունը վայրի կենդանիների ու թռչունների որսն է: Մարդու տնտեսա-կան գործունեության հնագույն ձևերից է: Հնում որսորդությունը (նաև որսի սպառումը) կոլեկտիվ բնույթի էր և սո-վորաբար զուգակցվում էր հավաքչութ-յան, ձկնորսության, ավելի ուշ՝ երկրա-գործության ու անասնապահության հետ: Որսորդության հնագույն գործիք-ներից էին քարը, քարե, փայտե և ոսկրե կացինը, տեգը, նիզակը, պարսատիկը, ցանցը, թակարդը, իսկ մետաղամշակությունից հետո՝ մետաղե սուրը, թուրը, դաշույնը, կացինը և այլն: Որսորդության զարգացման համար մեծ նշանակություն է ունեցել նետ ու աղեղի գյուտը. մինչև հրազենի երևան գալը (XII դար) այն եղել է որսորդության հիմնական զենքը: Նոր քարի դարաշրջանից որսորդության համար օգտագործել են շներ, հետա-գայում՝ նաև ձիեր, որսկան թռչուններ, խայծեր և այլն:

Հայաստանում որսորդության լայն տարածման մասին վկայում են նոր քարի և բրոնզի դարաշրջանների` որսի տեսարաններով ժայռապատկերները, մ.թ.ա. II–I հազարամյակ-ների առարկաներն ու որմնանկարները: Հայ ժողովրդի անվանադիր նախնի Հայկը հնագույն ավանդազրույցներում ներկայացվում է նաև որպես քաջ որսորդ: Ավատատի-րական դարաշրջանում զինվորական դասի և ազնվականության համար որսախաղերը, զվարճանքից ու հրապուրանքից բացի, եղել են նաև ռազմական դաստիարակության յուրահատուկ միջոց: Հին Հայաստանում, բնական որսատեղերից (Շահապիվան, Մաս-յացոտն, Կոգովիտ և այլն) բացի, ստեղծվել են որսի կենդանիներով ու թռչուններով հարուստ արքունի և իշխանական որսատեղեր (Ծննդոց անտառ, Խոսրովակերտ և այլն):

Ըստ օգտագործվող որսորդական գործիքների՝ տարբերում են հրացանով, որոգայթ-ներով, որսկան կենդանիներով (շուն, թռչուն, ձի), ըստ նպատակի՝ արդյունագործական, սիրողական ու գիտական որսորդության տեսակներ: Արդյունագործական որսորդութ-յունը մարդու արտադրական գործունեությունն է, որի նպատակը բնակչության համար միս, մորթի, փետուր, աղվափետուր ստանալն է: Սիրողական (սպորտային) որսոր-դությունը, հիմնական խնդրից բացի (մորթու, մսի և այլնի ստացում), ունի գեղագի-տական և մարզական նշանակություն: Գիտական որսորդությամբ զբաղվում են գիտական աշխատողները, որսագետները և որսորդները՝ նպատակ ունենալով ուսում-նասիրել որսարդյունագործական կենդանիներին ու թռչուններին, վայրի կենդանիների հիվանդությունները, կենսաբանությունը, էկոլոգիան և այլն: 

ՀՀ-ում հանդիպող կաթնասուններից որսի օբյեկտ են գայլը, աղվեսը, այծյամը, նա-պաստակը, քարակզաքիսը, ջրային առնետը, թռչուններից՝ կռնչան բադը, մրտիմները, կարմրագլուխ և փուփուլավոր սուզաբադերը, լորը, կտցարը, թխակապույտ աղավնին, երկկենցաղներից՝ լճագորտը, փոքրասիական գորտը:

25 views0 comments
Հետևեք մեզ
facebook-ում