top of page
  • Writer's pictureՆերսեհ

Գիտե՞ք, թե,,,


Ոջլախոտը (անիծած հարս) գորտնուկազ-գիների ընտանիքի խոտաբույս է: Հայտնի է ոջլախոտի շուրջ 200, ՀՀ-ում՝ 13 տե-սակ՝ գարշահոտ, գալարուն, Շովիցի, արևելյան, պարսկական և այլն: Տարած-ված է Շիրակի, Արմավիրի, Արարատի, Կոտայքի, Գեղարքունիքի, Սյունիքի մար-զերի կիսաանապատային, տափաստա-նային, ենթալպյան, ալպյան գոտիներում: Աճում է քարքարոտ լանջերին, անտառ-եզրերին, թփուտներում, մարգագետիններում, աղբոտում ցանքերն ու այգիները:

Ցողունը ճյուղավորվող է, բարձրությունը՝ 15–150 սմ: Տերևները հերթադիր են, թաթաձև հատվածավոր կամ թաթաձև բաժանված: Ծաղկաբույլը ողկուզանման է կամ հուրանանման, ծաղիկները՝ կապույտ, մանուշակագույն, երկնագույն, դեղնավուն և այլն: Պտուղը տերևապտուղ է: Սերմերը կնճռոտ են, թեփուկապատ: Որոշ տեսակներ դեղաբույսեր են. սերմերը պարունակում են ալկալոիդներ, ճարպեր, ծաղիկները՝ ներկանյութեր (դեղին, կապույտ, մանուշակագույն): Պատրաստուկները կիրառվում են բրոնխային հեղձուկի, հազի, վեներական հիվանդությունների, միզակապության, դողէրոցքի, կարիճի խայթոցի ժամանակ: Շատ տեսակներ թունավոր են: Գեղազարդիչ է և մեղրատու:

20 views0 comments
Հետևեք մեզ
facebook-ում