Ներսեհ
Գիտե՞ք, թե,,,

Ակնագործությունն իրերը թանկարժեք ու կիսաթանկարժեք քարերով զարդարելու արվեստն է: Հին ժամանակներից հայտնի էր Եգիպտոսում, Միջագետքում, Հնդկաս-տանում, Չինաստանում և այլուր: Դեռևս մ. թ. ա. IV հազարամյակում Հին Արևելքի երկրներում, որպես կնիք-մատանիներ, օգտագործել են փորագիր թանկագին քարեր:
Մ. թ. ա. VII–VI դարերում ակնագործութ-յունը զարգացել է Հունաստանում (հայտնաբերել են զմրուխտը, ամեթիստը, հասպիսը և այլ թանկարժեք քարեր) և միայն միջնադարում է մուտք գործել Եվրոպա:
Մ. թ. ա. III հազարամյակում Հայաստանում ուլունքներ և ապարանջաններ են պատրաս-տել լեռնային բյուրեղաքարից, սարդիոնից, սուտակից և այլ քարերից: Հայկական ակ-նագործության բազմաթիվ նմուշներ են հայտնաբերվել Լճաշենում, Գառնիում, Արմա-վիրում, Դվինում: Թանկարժեք քարերով զարդարվել են նաև եկեղեցական (խաչեր, բուր-վառներ, անոթներ և այլն) ու կենցաղային բազմազան իրեր:
Հայ թագավորները պալատականներին և իշխաններին շնորհել են քարերով զարդար-ված գլխակապեր: Ավագներն ու բարձրաստիճան հոգևորականները կրել են ակնակուռ կնիք-մատանիներ: Հայտնի էին XVII դարի հայ ակնագործներ Եփրեմ Սադին և Տեր-Սարգիսը: XVII–XIX դարերի Նոր Ջուղայի անվանի վարպետների հռչակավոր գործերից է 1660 թ-ին Ալեքսեյ Միխայլովիչ ցարին ընծայած «Ալմաստե գահը»: XIX–XX դարերում ակ-նագործությամբ հայտնի էին Կոստանդնուպոլիսը, Կարսը, Ալեքսանդրապոլը և այլ քա-ղաքներ: