• Ներսեհ

Գիտե՞ք, թե,,,


Ոսկերչությունը թանկարժեք (ոսկի, ար-ծաթ, պլատին), նաև որոշ գունավոր մե-տաղներից, հաճախ՝ թանկարժեք քարերի (մարգարիտ, փիրուզ, ադամանդ, նռնա-քար և այլն) համադրությամբ զարդերի (մատանի, ականջօղ, մանյակ, կրծքա-զարդ և այլն) և իրերի (անոթներ, սկա-հակներ, դաշույն և այլն) պատրաստման արվեստն է: 

Ոսկերչությունը զարգացման բարձր մակարդակի է հասել դեռևս Հին Եգիպտոսում, որտեղ գերազանցապես օգտագործել են ոսկին, մեղեսիկը, բրոնզը, հասպիսը, օբսի-դիանը, նաև այլ նյութեր, կիրառել են դրվագման, փորագրման և «սառն արծնապատ-ման» եղանակները: Միջագետքի ոսկերչությանը բնորոշ էին վառ գունագեղությունը, լազուրիտի հաճախակի օգտագործումը և այլն: 

Հին հունական (դասական) ոսկերչության մեջ (մ. թ. ա. V–IV դարեր) կարևորվել է փայ-լատ ոսկին, իսկ հելլենական և Հին Հռոմի ոսկերչության մեջ կրկին ի հայտ է եկել բազ-մերանգությունը: 

III–VII դարերում Սասանյան Իրանի ոսկերչությանը բնորոշ էին դրվագված, ձուլված և փորագրված պատկերներով ոսկե ու արծաթե առարկաները: Միջին դարերում ման-րարուրքի, ընդելուզման, սևադման եղանակներով թանկարժեք մետաղների ու քարերի մշակման փորձը շարունակվել է Մերձավոր և Միջին Արևելքում, Հյուսիսային Աֆ-րիկայում: 

Առանձնապես շքեղ ոսկերչական կերտվածքներ են պատրաստել միջնադարի հնդիկ վարպետները. Հնդկաստանում վաղուց տարածված էր նաև ալմաստի նիստավորման արվեստը: 

Միջին դարերում Չինաստանում, բացի թանկարժեք մետաղներից, մշակել են նաև այլ նյութեր (մարջան, նեֆրիտ, սաթ): Մշակման նրբագեղությամբ հայտնի են Վերածննդի իտալացի վարպետների գործերը, իսկ XVII դարի ֆրանսիական ոսկերչությունն առաջ-նակարգ տեղ է գրավել Եվրոպայում: 

XIX դարի կեսին ոսկերչական իրերի արտադրությունը մեքենայացվել է:

Ոսկերչական արդյունաբերությունն առավելապես զարգացած է Արաբական Միացյալ Էմիրություններում, Բահրեյնում և Լիբանանում. նրանցից յուրաքանչյուրը տարեկան կազմակերպում է առնվազն 1 միջազգային ցուցահանդես:

Հին Հայաստանում նույնպես ոսկերչությունն ունեցել է բարձր մակարդակ. այդ են վկայում Լճաշենի, Կարմիր բլուրի, Գառնիի, Արտաշատի, Սիսիանի, Վանաձորի, ինչպես նաև այլ վայրերի պեղումներից հայտնաբերված իրերը (ոսկե թաս, ոսկե պսակ, ականջօղեր, արձանիկներ, կրծքազարդեր, մեդալիոններ և այլն): Հայ վարպետները տիրապետել են դրվագման, ձուլման, հյուսման, հատիկազարդման, մանրարուրքի և այլ եղանակների: Ոսկերչությունը բարձր մակարդակի է հասել նաև Կիլիկյան Հայաստանում:

Հայկական ոսկերչական արվեստի կենտրոններից էին Դվինը, Անին, Կարսը, Վանը, Արդվինը, Երզնկան, Կոստանդնուպոլիսը, Շուշին, Երևանը և այլ քաղաքներ: Դվինի պեղումների ժամանակ հայտնաբերվել են X դարի օձագլուխ ապարանջաններ (ձուլածո), ականջօղեր (մանրարուրք), վզնոց (հյուսածո) և ոսկե այլ իրեր: XIX դարում և XX դարի սկզբին տարածված էին արծաթե ոսկեզօծ մանրարուրքի ու սևադման եղանակներով պատրաստված իրեր:

Երևանի ոսկերչական գործարանը (հիմնադրվել է 1964 թ-ին) արծաթից, ոսկուց և այլ թանկարժեք մետաղներից, նաև թանկարժեք քարերի (ադամանդ, շափյուղա, զմրուխտ և այլն) համադրությամբ արտադրում է մատանիներ, ականջօղեր, մանյակներ, ապարանջաններ, շղթաներ, ժամացույցի պատյաններ, հուշամեդալներ, հուշանվերներ և այլ իրեր: 

1998 թ-ին հիմնադրվել է Ոսկեգործների և ակնագործների միությունը: 

Նոր Հաճնում գործում է թանկարժեք քարերի մշակման արտադրամաս: Հայկական ոսկերչության զարգացմանը նպաստում են նաև Սփյուռքի հայ ոսկերիչները:

    Like what you read? Donate now and help me provide fresh news and analysis for my readers   

© Գիտե՞ք, թե,,,

© 2023 by "This Just In". Proudly created with Wix.com

This site was designed with the
.com
website builder. Create your website today.
Start Now