Ներսեհ
Գիտե՞ք, թե,,,

Հիպարոսը (մոտ մ.թ.ա. 180-190, Նիկեա - մ.թ.ա. 125, Հռոդոս), հույն գիտնական է և աստղագիտության հիմնադիրներից։
Կատարել է երկնքի առաջին համակարգ-ված դիտումներն ու հետազոտություն-ները։ Բացահայտել է Արեգակի և Լուսնի շարժման օրինաչափությունները, որոշել Լուսնի հեռավորությունը Երկրից, կազմել Արեգակի խավարումների ցուցակը և 850 աստղի դիրքերի աստղացուցակը, տվել այդ աստղերի դասակարգումն ըստ տե-սանելի 6 մեծությունների (պայծառութ-յուններ)։
Բացահայտել է պրոցեսիայի երևույթը, որոշել աստղային ու արևադարձային տարիների տևողությունները, խավա-րածրի թեքությունը հասարակածի նկատմամբ։ Առաջինն է օգտագործել աշխար-հագրական կոորդինատները՝ լայնությունն ու երկայնությունը։ Հիպարոսի աշխա-տությունները բնագրով չեն պահպանվել, դրանց մասին հիմնական տեղեկությունները պարունակվում են Պտղոմեոսի «Ալմազն ստում»։