top of page
  • Writer's pictureՆերսեհ

Գիտե՞ք, թե,,,


Ոսկրը մարդու և ողնաշարավոր կենդանիների կմախքի հիմնական մասն է: Այն կազմված է առավելապես ոսկրային, նաև նյարդեր, արյան ու ավշային անոթներ գոյացնող այլ հյուսվածքներից: Ըստ ձևի և կառուցված-քի՝ տարբերում են երկար կամ խողովակավոր, տափակ կամ լայն ու կարճ ոսկրեր: Ոսկրի կառուցվածքային միավորը ոսկրաբջիջներն են (օստեոններ), որոնք գոյաց-նում են անզեն աչքով տեսանելի ոսկրային թիթեղիկներ: Ըստ այդ թիթեղիկների դասավորության խտության՝ տարբերում են ներքին կամ հոծ և արտաքին կամ սպուն-գանման ոսկրանյութ: Երկար ոսկրերում գերակշռում է հոծ նյութը, կարճերում՝ սպունգանմանը: Թիթեղիկներով սահմանազատված խորշիկները լցված են ոսկրածուծով: Ոսկրերը, բացառությամբ հոդաճառով ծածկված հոդա-մակերեսների, պատված են արյան անոթներով ու նյար-դերով հարուստ, բաց վարդագույն շարակցահյուսված-քային թաղանթով (շրջոսկր), որը մասնակցում է ոսկրի սնուցման և աճման (ըստ լայնության) շարժընթացնե-րին: Թարմ ոսկրը քիմիական բաղադրությամբ կազմված է օրգանական (օսեին՝ 1/3-ը) և անօրգանական (հատկապես կալցիումի ֆոսֆատ՝ 2/3-ը) նյութերից: Նման կառուց-վածքը ոսկրին տալիս է արտակարգ ամրություն: Հոդերի, կապանների և ջլերով ոսկրերին միացած մկանների հետ ոսկրը կատարում է հենաշարժական գործառույթ, ինչպես նաև արտաքին վնասակար ազդակներից պաշտպանում է առանձին օրգաններն ու համակարգերը: Ոսկրածուծի շնորհիվ այն նաև արյունաստեղծ օրգան է և հանքային աղերի պահեստարան: Ոսկրանյութի, ինչպես նաև ոսկրածուծի սնուցումը կատարվում է շրջոսկրի զարկերակային ցանցից ծագող անոթներով:

10 views0 comments
Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page