Ներսեհ
Գիտե՞ք, թե,,,

Հայկական որդան կարմիրն ընտիր ներկ է: I դարի հռոմեացի բնագետ Պլինիոս Ավագը հավաստում է, որ Հայաստանից համաշխար-հային շուկա արտահանվող հիմնական ապ-րանքների ցուցակն սկսվում էր որդան կար-միրով: Նրա մասին բազմաթիվ վկայութ-յուններ կան նաև հայ պատմիչների երկերում: Այն համարվել է աշխարհի ամենագեղեցիկ ներկը, կոչվել «արքայական ծիրանի», որով-հետև նրանով էին ներկում արքայական ու իշխանական հանդերձները: Հայկական որդան կարմիրով է հիմք դրվել «կարմիր թանաքով» ստորագրությանը, որն արքաների ու կաթողիկոսների մենաշնորհն էր: Նրանից պատրաստում էին նաև հակաբորբոքային և ջերմիջեցնող դեղամիջոցներ:
Որդան կարմիրի ներկատներ են եղել միջնադարյան Արտաշատ ու Դվին քաղաքներում:
XIII դարից հայկական որդան կարմիրի արդյունահանումը նվազել է, ապա դադարել, իսկ միջատից ներկ ստանալու հայտնի եղանակներն աստիճանաբար մոռացվել են: XIX դարի սկզբին արարատյան որդանից ներկանյութ ստանալու խնդրով զբաղվել է Սահակ Ծաղկարարը: Աղուտային հողերի ինտենսիվ իրացման հետևանքով որդան կարմիրի տարածման շրջանակները խիստ կրճատվել են: Այն պահպանելու նպատակով Արմավիրի մարզում ստեղծվել է «Որդան կարմիր» արգելոցը, որտեղ աշխատանքներ են կատարվում նաև այդ միջատն արհեստական պայմաններում բազմացնելու և արդյունաբերական նպատակներով օգտագործելու ուղղությամբ: Այժմ փորձեր են արվում վերականգնելու նրանից ներկ ստանալու եղանակը, որի գաղտնիքը, սակայն, դեռևս լրիվ վերծանված չէ: