Ներսեհ
Գիտե՞ք, թե,,,

Աբդուլ Համիդ II-ը օսմանյան Թուրքիայի սուլթանն էր 1876–1909 թթ-ին. նրա օրոք հայոց ազգային-ազատագրական շարժում-ները ճնշելու թուրքական ավանդական քաղաքականության մեջ սկզբնավորվել են զանգվածային կոտորածները:
Աբդուլ Համիդ II-ը կառավարման սկզբնա-կան շրջանում եղել է բարենորոգումների և սահմանադրական կարգի կողմնակից. 1876 թ-ի դեկտեմբերի 23-ին հռչակել է օսմանյան սահմանադրությունը: Սակայն 1878 թ-ին ցրել է խորհրդարանը, հաստատել ռազմա-ոստիկանական վարչակարգ, որը հայտնի է «զուլում» անունով: Դաժանորեն ճնշել է բուլ-ղարների, մակեդոնացիների, արաբների, հայերի ազատագրական շարժումները, հաս-տատել է խիստ գրաքննություն, արգելել «ազատություն», «իրավունք», «հավասա-րություն», «Հայաստան» և նման այլ հասկացությունների գործածությունը: 1890-ական թվականներին պանիսլամիզմը (համաիսլամականություն) Օսմանյան կայսրությունում հիմնական քաղաքական ուղղությունն էր, որի հիմքում իսլամ դավանող ժողովուրդների քաղաքական միավորման և պանթուրքիզմի՝ թուրքալեզու ժողովուրդներին մեկ պետության մեջ միավորման գաղափարախոսությունն է:
Աբդուլ Համիդ II-ի օրոք շարունակվել է Օսմանյան կայսրության անկումը. Անգլիան գրավել է Կիպրոսն ու Եգիպտոսը, Ֆրանսիան՝ Թունիսը: 1877–78 թթ-ի ռուս-թուրքական պատերազմի հետևանքով ազատագրվել են եվրոպական մի շարք ժողովուրդներ, Ռուսաստանին են անցել Կարսը, Արդահանը և Բաթումը: Սան Ստեֆանոյի և Բեռլինի պայմանագրերով (1878 թ.) սուլթանը պարտավորվել է բարենորոգումներ կատարել Թրակիայում, Մակեդոնիայում, Ալբանիայում և երկրի հայաբնակ նահանգներում: Սակայն դրան հետևել են հայերի կոտորածները, որոնք մեծ չափերի են հասել 1894–96 թթ-ին. բնաջնջվել է ավելի քան 300 հզ. մարդ: Դա արևմտահայության առաջին ցեղասպանությունն էր: Ջարդերն իրագործել են թուրքական զորքերը և հատուկ ստեղծված հեծելագնդերը, որոնք սուլթանը կոչել է իր անունով` «համիդիե»: Այդ արյունալի գործունեության համար Աբդուլ Համիդին տվել են Կարմիր սուլթան մականունը: Երիտթուրքերի հեղաշրջումից (1908 թ.) հետո Աբդուլ Համիդը հարկադրված վերականգնել է 1876 թ-ի սահմանադրությունը, սակայն 1909 թ-ի մարտի 31-ին իր կազմակերպած հեղաշրջման անհաջող փորձից հետո՝ ապրիլի 28-ին, գահազրկվել է և աքսորվել: