• Ներսեհ

Գիտե՞ք, թե,,,


Արմենակ Բեյ Կամսարականը Ալեքսան-դրիայում պատահական մի վաճառողից գնում է Աջի մեջ ամփոփված մանուկ սուրբ Կիրակոսի մասունքը, և Երուսա-ղեմի հայոց պատրիարք՝ Տ. Թորգոմ Գուշակյանի խնդրանքով նվիրում է այն Սրբոց Հակոբյան վանքին: Աջը աչքի է ընկնում իր սովորականից փոքր չափով: Դաստակը զարդարված է 17 փիրուզ քարերով, դաստակի ներքևի մասը ընդելուզված է 14 նույնպիսի քարերով: Աջը կրում է երեք շարք երկաթագիր տառերով փորագրված հետևյալ հիշատակարանը. «ՍԲ. ԱՋՍ ՆՈՐՈԳԵՑԱՒ ՁԵՌԱՄԲ ՄԵԼՔԻՍԵԹ ՎԱՐԴԱՊԵՏԻ ՅԻՇԱՏԱԿ ՄՇՈՒ ՍԲ. ՈՎԱՆԷՍԱ ՎԱՆԻՑՆ ՈՐ Է ԲԱԶՈՒԿ ՏՂԱՅ ՄԱՆՈՒԿ ՍԲ. ԿԻՐԱԿՈՍԱՅ. ԹՎԻՆ ՌՄԳ ( = 1754) ԱՄԻՆ»: Իսկ ամենաներքևի մասը փակված է գմբեթաձև և պտուտակավոր կափարիչով, որի կենտրոնը հաստատված է օղով:

Հետևեք մեզ
facebook-ում 
  • Facebook
  • Instagram