• Ներսեհ

Գիտե՞ք, թե,,,


Հովհաննես Աբելյանը սովորել է  ծննդավայրի ծխական դպրոցում: 1872 թ-ի երկրաշարժից հետո ընտանիքով տեղափոխվել է Բաքու. ավարտել է «Մարդասիրական ընկերության» ռուսական դպրոցը և ռեալական ուսումնա-րանը: Մասնակցել է ռեժիսոր և դերասան Ստեփան Սաֆրազյանի խմբի հյուրախաղե-րին: 1882 թ-ից եղել է Անդրեյ Գոնչարովի ռուսական խմբի դերասան, իսկ 1886 թ-ին ընդունվել է Թիֆլիսի Հայոց դրամատիկական ակումբի թատերախումբ, դիմախաղի և ձայնի առոգանության դասեր առել Պետրոս Ադամյա-նից: 1887–91 թթ-ին խաղացել է Բաքվի հայ-կական և ռուսական թատերախմբերի ներկա-յացումներում, 1891 թ-ից՝ Բաքվի և Թիֆլիսի հայկական թատրոններում: Հովհաննես Աբել-յանն իր արվեստով մեծապես նպաստել է բեմարվեստի ազգային ոճի ձևավորմանը: 

1895 թ-ին Թիֆլիսում հիմնել է թատերախումբ, 1908 թ-ին Արմեն Արմենյանի հետ կազմակերպել է Աբելյան-Արմենյան թատերախումբը, որի հետ 1913 թ-ին ելույթներ է ունեցել Իրանում ու Միջին Ասիայում: 1917 թ-ին ընտրվել է Թիֆլիսի Հայ դրամատիկ դերասանների միության նախագահ: 1920 թ-ին մեկնել է արտասահման. հայկական խմբերի հետ խաղացել է Կոստանդնուպոլսում, Կահիրեում, Եվրոպայի և ԱՄՆ-ի մի շարք քաղաքներում: 1925 թ-ին հրավիրվել է Երևանի Առաջին պետթատրոն (այժմ` Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոն), սակայն 1926 թ-ից վերսկսել է շրջագայությունները Կովկասում, Ռուսաստանում և Միջին Ասիայում, 1927–28 թթ-ին աշխատել է Բաքվի հայկական թատրոնում: Խաղացել է շուրջ 300 դեր: Աբելյանը եղել է Ալեքսանդր Շիրվանզադեի կերտած կերպարների` Էլիզբարյանի («Պատվի համար»), Ռուստամի, Բարխուդարի («Նամուս»), Գիժ Դանիելի («Չար ոգի») չգերազանցված մարմնավորողը: Լավագույն դերերից են նաև Աբիսողոմ աղան (Հակոբ Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ»), Վանահայրը (Լևոն Շանթի «Հին աստվածներ»), Օսիպը (Նիկոլայ Գոգոլի «Ռևիզոր»), Կորրադոն (Պաոլո Ջակոմետտի «Ոճրագործի ընտանիքը»), Շտոկմանը (Հենրիկ Իբսենի «Ժողովրդի թշնամին»), Սվենգալին (Գրիգորի Գեի «Տրիլբի»), Օթելլոն, Լիրը (Վիլյամ Շեքսպիրի «Օթելլո», «Լիր արքա») և այլն: Նկարահանվել է «Նամուս» (1925 թ.) ֆիլմում՝ Բարխուդարի դերում:

Արժանացել է Հայաստանի աշխատանքի հերոսի կոչման (1932 թ.):

Աբելյանի անունով են կոչվել Վանաձորի դրամատիկական թատրոնը և փողոց՝ Երևանում:

    Like what you read? Donate now and help me provide fresh news and analysis for my readers   

© Գիտե՞ք, թե,,,

© 2023 by "This Just In". Proudly created with Wix.com

This site was designed with the
.com
website builder. Create your website today.
Start Now