top of page
  • Writer's pictureՆերսեհ

Գիտե՞ք, թե,,,


Լեզվաբան, գրականագետ, բանասեր, ԳԱ ակադեմիկոս Մանուկ Աբեղյանը հայ նոր բանագիտության հիմնադիրն է: Համակար-գել է պատմավիպական ու քնարական ժանրի ժողովրդական ստեղծագործություն-ները, մշակել դրանց ծագման ու զարգաց-ման տեսությունները: Աբեղյանը նաև արե-վելահայերենի արդի ուղղագրության հեղի-նակն է:

Մանուկ Աբեղյանը 1876–85 թթ-ին սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, 1893–98 թթ-ին՝ Ենայի, Լայպցիգի, Բեռլինի, Փարիզի համալսարաններում: 1898 թ-ին Ենայի համալսարանում ստացել է փիլիսոփայության դոկտորի կոչում: 1885–1919 թթ-ին, տարբեր տարիների, հայոց լեզու և գրականություն է դասավանդել Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, Շուշիի թեմական, Թիֆլիսի Հովնանյան, Ներսիսյան դպրոցներում ու հայկական գիմնազիայում: Երևանի պետական համալսարանի հիմնադիր դասախոս-ներից է, 1925–30 թթ-ին ղեկավարել է ՀԽՍՀ գիտության և արվեստի ինստիտուտը:

1886 թ-ին Աբեղյանը գրառել է «Սասնա ծռեր» դյուցազնավեպի մոկաց տարբերակը, կատարել նրա առաջին մասնագիտական հետազոտությունը և 1889 թ-ին հրատարակել «Դավիթ և Մհեր» վերնագրով: Հետագայում ստեղծել է «Սասնա ծռերի» դասական տեսությունը: Նա նորովի է պարզաբանել հայ ժողովրդի հին ու նոր հավատալիքները, առասպելական զրույցները, մշակել է հայ առասպելաբանության գիտական նոր տեսությունը («Հայ վիպական բանահյուսություն», 1966 թ.): «Ժողովրդական խաղեր» (1904 թ.), «Հին գուսանական ժողովրդական երգեր» (1931 թ.) մենագրություններում հետազոտել է խաղիկների, միջնադարյան հայրենների ժանրային, կառուցվածքային, տիպաբանական, տաղաչափական հատկանիշները, պարզաբանել դրանց ժողովրդա-կան բնույթը, նշել է ժողովրդական երգերի ակունքները, զարգացումն ու ընթացքը: «Հայոց հին գրականության պատմություն» (1944–46 թթ.) քառահատոր աշխատության մեջ անդրադարձել է հայ գրականության սկզբնավորման, պատմության, գրական դեմ-քերի և դպրոցների գնահատման, ծագման ու զարգացման հարցերին:

1910-ական թվականներից Աբեղյանն զբաղվել է հայ բանաստեղծության տաղաչա-փության հետազոտմամբ («Հայերեն տաղաչափության մասին», 1916 թ., «Տաղաչա-փության զարգացումը Չարենցի և ուրիշների բանաստեղծությունների մեջ», 1923 թ., «Հայոց լեզվի տաղաչափություն», 1933 թ.):

Սկզբունքային նշանակություն ունեն Աբեղյանի լեզվաբանական-քերականական աշխա-տությունները: «Աշխարհաբարի քերականություն» (1906թ.), «Աշխարհաբարի շարա-հյուսություն» (1912 թ.), «Հայոց լեզվի տեսություն» (1931 թ.) աշխատություններում առաջինն է գիտականորեն համակարգել արևելահայերենի հնչյունաբանությունը, պարզել հնչյունափոխության երևույթները, համակողմանիորեն հետազոտել բառա-գիտությունն ու բառակազմությունը: Նա կազմել է առաջին «Ռուս-հայերեն բառարանը» (1925 թ.), մասնակցել մի շարք բառարանների ստեղծման աշխատանքներին:

Աբեղյանի անունով են կոչվել ՀՀ ԳԱԱ Գրականության ինստիտուտը:

9 views0 comments
Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page